ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան, 32-ամյա հարձակվողն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցին կվաստակի տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։
Ավելին
Ըստ Le Parisien-ի՝ ՊՍԺ-ն անում է ամեն ինչ՝ Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ Ակումբը պատրաստվում է այնպիսի առաջարկ անել 20-ամյա ֆուտբոլիստին, որը դժվար կլինի մերժել։ Նոր պայմանագրով Մբապեն կստանա մոտավորապես այնքան գումար, որքան վաստակում է Նեյմարը՝ մոտ 35 մլն եվրո։ ՊՍԺ-ն այս քայլին կգնա, որպեսզի կանխի Մբապեի «Ռեալը» տեղափոխությունը։
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենի» 32-ամյա կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։ Այս մասին տեղեկանում ենք իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի Twittert-յան էջից։ Ըստ նրա տեղեկությունների՝ Կավանին «Ատլետիկոյի» հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները։ Միակ հարցն այն է, թե ուրուգվայցի հարձակվողը երբ կհամալրի մադրիդյան ակումբի շարքերը՝ հունվարին, թե՞ ամռանը։ «Ատլետիկոն» հույս ունի, որ El […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Le 24 Sport-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։ Քիչ չեն այն խոսակցությունները, որ կատալան մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է հեռանալ մանչեսթերյան ակումբից, իսկ փարիզյան ակումբը ցանկանում է օգտվել առիթից։ Փարիզյան ակումբը հետաքրքրված է կատալոնացի մասնագետով, ով ՊՍԺ-ի ղեկավարների կարծիքով կարող է […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի շրջանակում առաջնության առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0։4 հաշվով ջախջախել է «Սենտ-Էտիենին»։ Փարիզեցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։ Այդ դուբլի շնորհիվ երիտասարդ հարձակվողը Լիգա 1-ում իր գոլերի քանակը հասցրել է 70-ի՝ դառնալով այդ ցուցանիշը գրանցած ամենաերիտասարդ խաղացողը։ Կիլիանը երեկ 20 տարեկան 11 ամսական 25 օրական էր։ Նախկին ռեկորդը պատկանել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը ծրագրում է գնել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը, որի իրավունքները պատկանում են «Ինտերին»։ 26-ամյա արգենտինացու խաղը տպավորել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, ինչպես նաև սպորտային տնօրեն Լեոնարդոյին։ ՊՍԺ-ն պատրաստ է խաղացողի համար վճարել 70 մլն եվրո։ Սակայն, ֆուտբոլիստի կինը՝ Վանդա Նարան, ով նաև նրա գործակալն է, հույս ունի, […]
Ավելին
Ըստ Mundo Deportivo-ի՝ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կրկին գումար է պահանջում «Բարսելոնայից»։ «Ցանկանում եմ «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնել, ինչը լավագույն լուծումը կլինի երկու կողմերի համար էլ։ Ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել Խոսե Մարիա Բարտոմեուի հետ։ Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ և չգիտեմ՝ կվերադառնա՞մ «Բարսելոնա», թե՞ ոչ»,- նշել է Նեյմարը։ Նշենք, որ Նեյմարն ակնկալում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։ Հանդիպման 84-րդ րոպեին փարիզյան ակումբը 11 մետրանոցի հարվածի իրավունք վաստակեց։ Նեյմարի թիմակիցները գնդակը տեղադրեցին, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստն իրացնի հարվածը, սակայն վինգերը հարվածի իրավունքը զիջեց փոխարինման դուրս եկած Էդինսոն Կավանիին, ով վնասվածքից հետո գրեթե չի հայտնվում խաղադաշտում։
Ավելին
«Լիվերպուլի» սենեգալցի եզրային հարձակվող Սադիո Մանեն հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է  Sport Witness-ը՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությանը շատ է դուր գալիս 27-ամյա վինգերի խաղը։ ՊՍԺ-ի ներկայացուցիչները Մանեին դիտարկում են որպես Նեյմարի լավագույն փոխարինող, եթե բրազիլացի խաղացողը ամռանը հեռանա ակումբից։ Մանեն «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից, նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ […]
Ավելին
Ֆրասնիական Լիգա 1-ի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին կրնկով կատարած հիանալի հարվածով բացել է Կիլիան Մբապեն՝ եզրափակելով Անխել դի Մարիայի՝ եզրից կատարծ փոխանցումը։
Ավելին
1 126 127 128 129 130 133

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023