Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը։ Մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Մրցակիցները խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բրագան» ու «Պորտուն» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Հանդիպումը բավական հետաքրքիր և իրադարձություններով լի է ստացվել։ «Պորտուն», որն առաջին խաղակեսում հիմնականում ուներ լուրջ խաղային առավելություն, 9-րդ րոպեից սկսած՝ իրանցի կիսապաշտպան Մեհդի Տարեմիի խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էին 1։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ «վիշապների» […]
Ավելին
Հալկը տեղափոխվեց «Ատլետիկո Մինեյրո»։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ 34-ամյա հարձակվողի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հալկի վերջին ակումբը չինական «Շանհայ ՍՊԻԳ»-ն էր, որի շարքերը համարլել էր 2016 թվականի ամռանը։ Չինական ակումբը Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» խաղացողի դիմաց վճարել էր 55․8 մլն եվրո։ Այդ ակումբի կազմում նա […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2020 թվականի բացահայտումների խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել են 24 տարեկանից ոչ մեծ այն ֆուտբոլիստները, ովքեր առաջին անգամ են ելույթ ունեցել Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Անատոլի Տրուբին («Շախտյոր») Պաշտխաններ – Քրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Զայդու Սանուսի («Պորտու»), Ժյուլ Կունդե («Սևիլիա»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Կիսապաշտպաններ […]
Ավելին
Բրազիլական «Գրեմիոյի» վինգեր Պեպե Կոսան, հնարավոր է, կարիերան շարունակի եվրոպական ակումբներից մեկում։ Ինչպես տեղեկացնում է  SporTV-ի լրագրող Անդրե Էրնանը, Պեպեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», որը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել 20 մլն եվրո։ Հաղորդվում է, որ անցնող շաբաթ «արքայական» ակումբի ներկայացուցիչները հետևել են Պեպեի խաղին, սակայն «Գրեմիոյի» փոխնախագահ Պաուլո Լուզը նշում է, որ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշանակվել է «Արքայական ակումբի» ֆոնդի փոխտնօրենի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։ «Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է։ Նա մեծ արժեք է ներկայացնում ակումբի համար․ համարվում է մեր պատմության լավագույն դարպասապահը։ Կասիլյասը սպորտային նվաճումների և մարդկային որակների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսիք են, օրինակ՝ արքայազն […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել 16 ակումբներ, որոնք բաժանվել են երկու զամբյուղների։ Առաջին զամբյուղում ընգրկվել են իրենց խբմերում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբները, իսկ երկրորդ զամբյուղում՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրածները։ Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – «Բավարիա», […]
Ավելին
Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօպտիմալ շուկայական արժեքը, հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել։ Պորտալը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շրջանակում ամենաշատ հաղթանակներ տոնած մարզիչներին։ Տասնյակում տեղ են գտել հետևյալ մարզիչները․ 1․ Սըր Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») – 194 հանդիպում, 105 հաղթանակ 2․ Կառլո Անչելոտի («Պարմա», «Յուվենտուս», «Միլան», ՊՍԺ, «Չելսի», «Ռեալ», «Բավարիա», «Նապոլի») – 165 հանդիպում, 91 […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչի արդյունքում պարզ դարձան մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան հետևյալ ակումբները․ «Բավարիա», «Բորուսիա Մյունխենգլադբախ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ» (բոլորը՝ Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենտուս», «Ատալանտա», «Լացիո» (բոլորն էլ՝ […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մարսելի» դեմ։ Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար ծավալվեց, իսկ հանդիպման երկրորդ կեսում, երբ խաղադաշտ դուրս եկան Սերխիո Ագուերոն ու Ռահիմ Սթերլինգը, «քաղաքաբնակները» վճռեցին հանդիպման ելքը՝ հաղթելով 3։0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Ֆերրան Տոռեսը, Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը։ […]
Ավելին
1 9 10 11 12 13 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023