Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացել են ևս 6 հանդիպումներ: Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Բարսելոնային». հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: 57-րդ րոպեին տանտերերը 11 մետրանոցի իրավունք են ստացել. Ռոյսի հարվածից հետո կատալոնական թիմին փրկել է Տեր Շտեգենը: «Նապոլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»: 82-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ է […]
Ավելին
Նեյմարը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մրցավարներից բուռն դժգոհելու և խաղից հետո նրանց հանդիպել փորձելու համար 3 խաղով որակազրկվել էր: CAS-ը (Սպորտային վճռաբեկ դատարան) քննել է գործը և ներկայացրել որոշումը, ըստ որի՝ բրազիլացու որակազրկումը 1 խաղով կրճատվել է: Այսպիով, Նեյմարը բաց կթողնի «Ռեալի» և «Գալաթասարայի» հետ հանդիպումները և կկարողանա մասնակցել «Բրյուգեի» դեմ խաղին:
Ավելին
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը: Այսօր՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումներից երկուսը ցուցադրվելու է Հայաստանում: Armenia TV 23:00. «Բորուսիա» Դ. – «Բարսելոնա» Armenia Premium 23:00. «Նապոլի» – «Լիվերպուլ»
Ավելին
«Բարսելոնան» հրապարակել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման հայտացուցակը: Ցանկում է թիմի ավագ Լիոնել Մեսսին: Արգենտիացին, հիշեցնենք, բաց է թողել Լա լիգայի մեկնարկային հանդիպումները: Կատալոնական թիմի հայտացուցակը հանդիպման համար. Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Տոդիբո, Արթուր, Սուարես, Մեսսի, Նետու, Լանգլե, Ուոգ, Գրիզման, Ալբա, Ալենյա, Ռոբերտո, Դե Յոնգ, Վիդալ, Ջունիոր, Ինիակի Պենյա, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալելու է «Ռեալին»: Bleacher Report-ը հայտնում է, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի փարիզյան թիմի առաջատարներ Էդինսոն Կավանին և Կիլիան Մբապեն: Հարկ է հիշեցնել, որ որակազրկման պատճառով բացակայելու է Նեյմարը: ՊՍԺ – «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 18-ին:
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հզորագույն ինտրիգների մասին. ո՞ր ակումբները կզարմացնեն եւ որո՞նք, հնարավոր է, տապալվեն. ի՞նչ կլինի «Ռեալի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի», «Բավարիայի», «Չելսիի», «Ինտերի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» եւ այլ ակումբների հետ։ Խոսում ենք բոլոր գրանդ ակումբների մասին։
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է Դորտմունդի «Բորուսիային»: Goal.com-ը հայտնում է, որ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին ամենայն հավանականությամբ բաց կթողնի այդ հանդիպումը: Նշվում է, որ «Բարսելոնայի» բժշկական անձնակազմը Մեսսիի ապաքինման համար ամեն օր անցկացնում է պրոցեդուրաներ: «Բորուսիա» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 17-ին:
Ավելին
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի 2019/20 թ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հանդիսավոր երեկոյի ընթացքում հայտնի է դարձել նաև UEFA-ի տարվա ֆուտբոլիստը: Այդ կոչմանն արժանացել է Վիրջիլ վան Դեյկը: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Նշենք, որ լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել էր Ալիսոն Բեքերը, լավագույն պաշտպան էր ճանաչվել Վիրջիլ վան Դեյկը, կիսապաշտպան՝ […]
Ավելին
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը. A խումբ. ՊՍԺ, «Ռեալ», «Բրյուգե», «Գալաթասարայ» B խումբ. «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» C խումբ. «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր» Դ., «Դինամո» Զ., «Ատալանտա» D խումբ. «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ» Մ. E խումբ. «Լիվերպուլ», «Նախպոլի», «Զալցբուրգ», «Գենկ» F խումբ. «Բարսելոնա», «Բորուսիա» Դ., «Ինտեր», «Սլավիա». Պ. G խումբ. «Զենիթ», «Բենֆիկա», «Լիոն», […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր շվեդական ԱԻԿ-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր մեր չեմպիոնի հաղթանակով 2:1: Պատասխան մրցավեճում տանտերերը հաղթել են 3:1 հաշվով: «Արարատ-Արմենիայի» միակ գոլը խփել է Անտոն Կոբյալկոն: Այսպիսով, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը դուրս է մնում Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Ավելին
1 209 210 211 212 213 218

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023