Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի չորրորդ տուրում Շվեդիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց Կոսովոյին։ Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Ֆիսնիկ Ալսանին։ Ֆրանկով Ֆոդայի գլխավորած թիմը շվեդներին հաղթել (2:0) էր նաև ընտրական մրցաշարի առաջին տուրում։ Չորրորդ տուրում B խմբում ևս մեկ հանդիպում է կայացել. Սլովենիա 0:0 Շվեյցարիա Խմբի մրցաշարային […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի B խմբի երկրորդ տուրում Կոսովոյի ազգային հավաքականը երկրորդ տուրում 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Շվեդիայի թիմի նկատմամբ։ Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում կայացած խաղում Ֆրանկո Ֆոդայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էլվիս Ռեկսբեչայն ու Վեդատ Մուրիքին։ Կոսովոն վաստակեց 3 միավոր ու երկրորդ տեղում է, Շվեդիան 1 միավորով երրորդն է։ […]
Ավելին
Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը դարձել է Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության լավագույն ռմբարկու, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստը մրցաշարում խփել է 9 գոլ։ Նրան հաջորդել են Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 8), Էրլինգ Հոլանդը (Նորվեգիա, 7), Ժորժ Միկաուտաձեն (Վրաստան, 7) և Ռազվան Մարինը (Ռումինիա, 6)։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայացած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում, Շվեդիայի հավաքականը սեփական դաշտում մրցեց Ադրբեջանի թիմի դեմ։ Շվեդները փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։ Յոն Դալ Թոմասոնի գլխավորած հավաքականից հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը, որը դարձավ պոկերի հեղինակ։ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ակումբի ու հավաքականի կազմում 24 խաղում խփել […]
Ավելին
Մեկնարկեց Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունը, որի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականը C դիվիզիոնում հյուրընկալվելիս մրցեց Ադրբեջանի թիմի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «տրե կունիրը» մրցակցի դարպասն ուղարկեց երեք գոլ և հաղթեց 3:1 հաշվով։ Յոն Դալ Թոմասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, մեկ գոլ էլ խփեց Լիսաբոնի «Սպորտինգի» […]
Ավելին
Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի հետ։ Դանիացիները կարողացան խաղավերջում 2:1 հաշվով հաղթանակ կորզել։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի առաջատար Քրիստիան Էրիկսենը, որը նախ երկրորդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Պիեռ-Էմիլ Հոյբերգին, ապա 86-րդ րոպեին հեռահար փայլուն հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Շվեդներից աչքի ընկավ Ալեքսանդր Իսակը։ Դանիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին […]
Ավելին
Ռուսաստանի Դաղստանի հանրապետության առաջնության հերթական խաղերից մեկում շրջադարձ հարվածով անհավանական գոլ է գրանցվել։ «Էլբինի» ֆուտբոլիստ Ռուստամ Ռամազանովը, լինելով մրցակցի տուգանայինից հրապարակից դուրս, շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավեց «Նապոլիի» (Խմբ.` չշփոթել իտալական անվանի «Նապոլի» ակումբի հետ) դարպասը։ Այդ կերպ Ռամազանովը կրկնել է շվեդ լեգենդար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի անհավանական գոլը։ Իբրահիմովիչը 2012 թ. նոյեմբերի 14-ին Անգլիայի հավաքականի դեմ […]
Ավելին
«Միլանի», ՊՍԺ-ի, «Ինտերի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լոս Անջելես Գալաքսիի» և «Այաքսի» լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի կազմում։ Շվեդիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի ազգային հավաքականը հունիսի 8-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի թիմի հետ, որը նվիրված է լինելու Զլատան Իբրահիմովիչին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Պորտուգալիայի հավաքականը մարտի 21-ին ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի թիմի հետ։ Հանդիպման ամբողջ ընթացքում պորտուգալացիներն ունեին խաղային լուրջ` գոլառատ խաղում հաղթելով 5:2 հաշվով։ Ռոբերտո Մարտինեսի թիմից մեկական գոլ խփեցի Ռաֆայել Լեաուն, Մաթեուշ Նունյեշը, Բրունու Ֆերնանդեշը, Բրուման և Գունսալու Ռամուշը։ Շվեդների կաղմից աչքի ընկան Վիկտոր Դյոկերեշն ու Գուստավ Նիլսոնը։ Նշենք, որ պորտուգալացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն մարտի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Յոն Դալ Թոմասոնը նշանակվել է երկրի գլխավոր մարզիչ։ Դանիացի մասնագետը դարձել է Շվեդիայի հավաքականի պատմության առաջին օտարերկրացի գլխավոր մարզիչը։ Ըստ Tranafermarkt կայքի` 47-ամյա մարզիչը պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. մարտի 31-ը։ Թոմասոնի վերջին աշխատավայրը եղել է անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բլեքբեռնում», որը մարզել է 2022-2024 թթ.։ Ակումբից […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025