Այսօր` հունիսի 18-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից են մեկնարկելու նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն»։ «Նոայի» մրցակցիը լինելու է «Շկենդիան» (Հյուսիսային Մակեդոնիա)։ Դիմակայության առաջին խաղը կկայանա Հայաստանում, պատասխան հանդիպումը` մրցակցի մարզադաշտում։ «Ուրարտուն» մրցելու է էստոնական «Կալևի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Էստոնիայում, […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» իմացել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հավանական մրցակիցներին։ Եղիշե Մելիքյանի թիմը վիճակահանության ժամանակ լինելու է առաջին զամբյուղում և կարող է մրցակից ստանալ Բաթումիի «Դինամոյին» (Վրաստան), Մինսկի «Դինամոյին» (Բելառուս), «Օրդաբասիին» (Ղազախստան) և «Վիրտուսին» (Սան Մարինո)։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կայանալու է հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 16:00-ին։ «Նոան» և […]
Ավելին
Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 45-ամյա մարզչի նախորդ ակումբը վրացական «Դիլան» էր, որը մարզում էր այս տարվա հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 18 խաղում տարել է 11 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել ընդամենը 1 պարտությում։ Գորի քաղաքը ներկայացնող ակումբը Վրաստանի ընթացիկ առաջնությունում 39 միավորով գլխավորում է մրցաշարային […]
Ավելին
Հայաստանը եվրագավթային մրցաշարերի 2024/25 խաղարյությունում ներկայացնելու են չեմպիոն «Փյունիկը», գավաթակիր «Արարատ-Արմենիան», Պրեմիեր լիգայի երկրորդ տեղը զբաղեցրած «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն»։ «Փյունիկը» պայքարն սկսելու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որի վիճակահանությունը կայանալու է հունիսի 18-ին։ Եղիշե Մելիքյանի թիմը վիճակահանության ժամանակ լինելու է առաջին զամբյուղում։ Երկրորդ զամբյուղից «նռնագույնները» կարող են ստանալ համեմատաբար թույլ մրցակից։ […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 36-րդ տուրում, «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» դեմ։ Համառ պայքարում հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Արտակ Դաշյանը։ «Փյունիկը» վաստակեց 82 միավոր և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ «Շիրակը», 33 միավորով առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում։ «Նոան» 80 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, որը վերջին տուրում տանը 3:1 […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» տնային «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց առաջնության առաջատար «Նոայի» դեմ։ Եղիշե Մելիքյանի թիմը անչափ գրագետ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:0 հաշվով։ Տանտերերի հաղթական գոլերը խփեցին Հովհաննես Հարությունյանը, Յուսուֆ Օտուբանջոն։ Այս հաղթանակից հետո «Փնունիկը» վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ գլխավորեց Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» տանն ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն անցավ թեժ և լարված մթնոլորտում, որն ավարտվեց «Նոայի» հաղթանակով` 2:1 հաշվով։ Կառլոս Ինարեխոսի թիմի գոլերը խփեցին Իլիաս Ալհաֆթն ու Ջասթին Մատյեն, հյուրերի կազմից աչքի ընկավ Մոհամեդ Յատարան։ Նշենք, որ «Արարատ-Արմենիան» 41-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. դաշտից հեռացվել էր Արմեն Համբարձումյանը։ Այդ հաղթանակից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել սենեգալցի կիսապաշտպան Ալֆրեդ Ն’դիայեի հետ։ Կնքված պայմանագրի մանարասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ անվանի ակումբներում, ինչպիսք են «Վիլյառեալը» (15 հանդիպում, 1 գոլ և 1 ասիստ), «Սանդերլենդը» (16 հանդիպում, 1 ասիստ), «Վուլվերհեմփթոնը» (37 հանդիպում, 3 գոլ և 2 ասիստ), […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է ակումբից։ Մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 34-ամյա դարպասապահն արդեն մեկ մարզում է անցկացրել «Նոայի» կազմում։ Հավելենք, որ Չանչարևիչը «Ալաշկերտի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. փետրվարից` անցկացրած 199 խաղում դարպասը […]
Ավելին
Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նոային»։ «Նռնագույնների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննեդ Հարությունյանը, ով 59-րդ րոպեին դաշտից կենտրոնից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023