«Մոնակոյի» պաշտպան Ֆոդե Բալո-Տուրեն կարիերան շարունակելու է «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» 24-ամյա պաշտպանի դիմաց վճարելու են 4 մլն եվրո, որին հետագայում նաև տարբեր հավելավճարներ են ավելանալու։ Սենեգալցի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է 4 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստն արդեն բուժզննում պետք է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին։ Միլանյան ակումբը 34-ամյա հարձակցողի դիմաց վճարել է 1 մլն եվրո, որին ևս 1 մլն, հավելավճարների տեսքով, կավելանա հետագայում։ Նշվում է, որ Ժիրուն նոր ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիացի ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ -ն պայմանագիր է կնքել «Միլանի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Արդեն հայտնի է, թե 22-ամյա դարպասապահը որ համարի մարզաշապիկի ներքո է խաղալու։ Իտալացի ֆուտբոլիստը բավական տարօրինակ ընտրություն է կատարել` վերցնելով «50» համարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման , ով ս/թ հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, հրաժեշտ է տվել «ռոսոներիների» երկրպագուներին. «Այս ակումբը հավերժ կմնա իմ սրտում։ Հեռանալու որոշումն ինձ շատ դժվար է տրվել, սակայն երբեմն պետք է վճռական գտնվել և նոր փուլ բացել կյանքում։ «Ռոսոներիների» մարզաշապիկով ես այնպիսի հաջողությունների եմ հասել, ինչպիսին էր 16 տարեկանում Ա սերիայի […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Calciostyle.It-ը, «ռոսոներիները» խաղացողի տրանսֆերի հարցում արդեն սկզբունքային համաձայնության են հասել մոսկովյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստին պարտադիր գնման իրավունքով կվարձակալի։ «Կարմրասևերը» Վլաշիչի ամբողջական տրանսֆերի դիմաց կվճարեն 25 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Վլաշիչի անձնական պայմանագրին, ապա «ռոսոներիներն» առաջարկել […]
Ավելին
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է «Ես Զլատանն եմ» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը նվիրված է Զլատան Իբրահիմովիչի մանկությանն ու նրա ֆուտբոլային կարիերայի առաջին քայլերին։ Իբրահիմովիչի դերը խաղում են երկու դերասաններ, որոնցից մեկը մարմնավորում է ֆուտբոլիստին 11-13 տարեկան, իսկ մյուսը` 13-17 տարեկան հասակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը հաջորդ մրցաշրջանը նույնպես վարձավճարով կանցկացնի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում «ռոսոներիներն» ունենալու են 21-ամյա կիսապաշտպանին 25 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունք։ Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» 30-31 մլն եվրոյի դիմաց Դիասին հետ գնելու իրավունք է ունենալու։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Դարմսգորի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի սկաուտները նշանառության տակ են վերցրել 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստին և հետևում են նրա խաղին ընթացիկ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Սամպդորիայում» հանդես եկող ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։ Հավելենք, որ Դարմսգորը հաջողությամբ խաղում է մի շարք դիրքերում, սակայն […]
Ավելին
«Չելսիի» կենտրոնական հարձակվող Օլիվիե Ժիրուն մոտ է «Միլան» տեղափոխությանը։ Ինչպես տեեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիներն» արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել ֆրանսիացի հարձակվողի հետ։ Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։ Այժմ «Միլանն» ու «Չելսին» բանակցում են գործարքի ֆինանսական հարցերի շուրջ։ Հաղորդվում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ 27-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրելու է անճար, քանի որ ս/թ հունիսի 30-ին դառնալու է ազատ գործակալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը նոր թիմի կազմում լինելու […]
Ավելին
1 36 37 38 39 40 73

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023