ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականը մրցում է Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակից հետո կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ Նախ 43-րդ րոպեին «սամուրայներին» առաջ մղեց Դայզեն Մաեդան, իսկ Զլատկո Դալիչի թիմի կազմից 55-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Այսպիսով, կողմերը հանդիպումը կշարունակեն լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականն Էլ Վակրայում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ավարտվեցին Մունդիալի խմբային փուլի հանդիպումները։ Խմբային փուլում եղան ինչպես հետաքրքիր, այնպես էլ ձանձրալի խաղեր, որոնց շրջանակում շատ հավաքականներ հիասթափեցրին, շատերն էլ` իրենց գլխից մի քանի անգամ բարձր ցատկեցին։ Եվ հենց այս ամենի շնորհիվ է աշխարհի առաջնությունը դառնում յուրահատուկ։ Այժմ կանադրադառնանք ԱԱ-2022-ի խմբային փուլի բացահայտումներին ու հիասթափություններին։ Հիասթափություններ Գերմանիա «Բունդեսմանշաֆթն», անկասկած, մրցաշարի ամենամեծ ձախողումն է։ Արդեն […]
Ավելին
ԱԱ-2022-ի շրջանակում ավարտվեց մրցաշարի խմբային փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը։ Այժմ կներկայացնենք 1/8 եզրափակիչի բոլոր զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը. Դեկտեմբերի 3 Հոլանդիա – ԱՄՆ, 19:00 Արգենտինա – Ավստրալիա, 23:00 Դեկտեմբերի 4 Ֆրանսիա – Լեհաստան, 19:00 Անգլիա – Սենեգալ, 23:00 Դեկտեմբերի 5 Ճապոնիա – Խորվաթիա, 19:00 Բրազիլիա – Հարավային Կորեա, 23:00 Դեկտեմբերի […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Ճապոնիան 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ։ «Սամուրայներն» այդ խաղում անհավանական քիչ են տիրել գնդակին։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ Ճապոնիան այդ խաղում գնդակով եղել է միայն ժամանակի 14, իսկ Իսպանիան` 78%-ը։ Մնացած 8%-ի ժամանակ էլ գնդակն եղել է ընթացքի մեջ։ Ինչպես տեղեկացնում է Opta Analyst-ը, սա աշխարհի […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Ճապոնիային։ Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» կիսապաշտպան Պեդրին. «Ճապոնիան մեծ ինտենսիվությամբ էր խաղում։ Մենք ստիպված էինք արագ գործել, ինչի հետևանքով էլ շատ սխալներ թույլ տվեցինք։ Անձամբ ես հետևում էի հաշիվներին (Խմբ.` նկատի ունի զուգահեռաբար ընթացող Կոստա Ռիկա – Գերմանիա (2:4) հանդիպումը) և գիտեի, […]
Ավելին
ԱԱ-2022-ի շրջանակում դեկտեմբերի 1-ին կայացան E և F խմբերի վերջին` 3-րդ տուրի հանդիպումները։ Վերոնշյալ խմբերի մրցաշարային աղյուսակները վերջնական ստացան հետևյալ տեսքը. E խումբ Ճապոնիա – 6 միավոր Իսպանիա – 4 միավոր Գերմանիա – 4 միավոր Կոստա Ռիկա – 3 միավոր F խումբ Մարոկկո – 7 միավոր Խորվաթիա – 5 միավոր Բելգիա – 4 միավոր Կանադա […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «բունդմանշաֆթի» բացահայտ առավելության պայմաններում, ինչի արդյունքում արդեն 10-րդ րոպեին Հանսի Ֆլիկի թիմը Սերժ Գնաբրի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Թվում էր` գերմանացիների արագ գոլից հետո գնդակները մեկը մյուսի հետևից հայտնվելու են Կեյլոր Նավասի դարպասում, սակայն, չնայած «բունդեսմանշաֆթն» ուներ բազում […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Գերմանիայի հավաքականը Դոհայում մրցեց Ճապոնիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ ծագող արևի երկրի ներկայացուցիչները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Հանսի Ֆլիկի թիմի կազմից 33-րդ րոպեին աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը, իսկ ճապոնացիների գոլերը 75-րդ ու 83-րդ րոպեներին խփեցին Ռիցու Դոանն ու Տակումա Ասանոն։ Այս խմբում […]
Ավելին
Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այդ երկրի հավաքականի ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակը։ «Սամուրայների» գլխավոր մարզիչ Հաձիմե Մորիյասուն հրավիրել է հետեյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Սուիտի Գոնդա («Սիմիձու Ս-Պալս»), Դանիել Շմիդտ («Սեյնթ Տրույդեն»), Էյձի Կավասիմա («Ստրասբուրգ») Պաշտպաններ – Միկի Յամանե, Սյոգո Տանիգուտի (երկուսն էլ` «Կավասակի Ֆրոնտալե»), Հիրոկի Սակայի («Ուրավա Ռեդ Դայմոնս»), Մայա Յոշիդա («Շալկե-04»), Տակեհիրո Տոմիյասու […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023