Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն հաստատել է հոկտեմբերի 14-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի Էստոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են պորտուգալացի մրցավարները՝ Լուիշ Գոդինյոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է լինելու Անդրե Նարկիսոն։ 
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում:  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա․ Լե Կոկ Արենա» մարզադաշտում։ Հավելենք, որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։
Ավելին
Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում կայացավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի Հայաստան – Վրաստան հանդիպումը։ Հանդիպումը նախօրոք որոշված էր, որ պետք է անցկացվեր Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց խաղի անցկացման վայրը փոխել։ Հանդիպման հաշիվը բացվեց շատ արագ։ 6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ձախ […]
Ավելին
Լեհաստանի Տիխի քաղաքում կայանում է Ազգերի լիգայի C դիվիզիոնի Հայաստան – Վրաստան հանդիպումը։ Հանդիպման 6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց, իսկ Խորեն Բայրամյանը դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ փխելով իր առաջին գոլը հավաքականի կազմում։
Ավելին
Հոկտեմբերի 11-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Լեհաստանի Տիխի քաղաքում կմրցի Վրաստանի ընտրանու դեմ։ Հանդիպումը նախօրոք որոշված էր, որ պետք է անցկացվեր Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց խաղի անցկացման վայրը փոխել։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով […]
Ավելին
Այսօր՝ հոկտեբերի 11-ին, Լեհաստանի Տիխի քաղաքում Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին և ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տարբեր հարթակներում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հայտավորված են լինելու այդ […]
Ավելին
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ՝ հոկտեմբերի 10-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հարցազրույցը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։ Հարցեր Հենրիխ Մխիթարյանին -Հենրիխ, ի՞նչ տպավորություն է թողել Ձեզ վրա արդեն երկրորդ անգամ […]
Ավելին
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռամզական գործողություններ են տեղի ունենում, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ Արցախի տարբեր շրջաններից ժամանել են Երևան։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ խաղին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հավաքականի հերթական մարզմանը ներկա են եղել Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է Հայաստան և միացել մեր ազգային ընտրանուն։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը հավաքականի կազմում թիմակիցների հետ հասցրել է անցկացնել նույնիսկ առաջին մարզումը։ Մեր հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի 3-4-րդ տուրերի շրջանակում Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ կայանալիք խաղերին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներակայացնող «Տամբովի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 28-ամյա հայազգի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։ Հիեշցնենք, որ Վարզդատ Հարոյանը սեպտեմբերի 22-ին երկկողմ համաձայնությամբ խզել […]
Ավելին
1 78 79 80 81 82 97

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023