Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։ «Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին. «Ռոնալդուն չխաղաց հինգշաբթի օրը (խմբ.` օգոստոսի 19-ին «Յուվեն» ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների թիմին), քանի որ մենք ծանր մարզումներ էինք ունեցել, և ես նրան հանգիստ տվեցի։ Ռոնալդուն հավելյալ ուժ է մեզ համար, ով երաշխավորում է մեծ քանակի գոլեր մրցաշրջանի ընթացքում։ […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով ԶԼՄ-ներում տարածված տարբեր տեղեկությունները, թե նա շուտով վերադառնալու է «Ռեալ Մադրիդ», սոցցանցերի իր էջերում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել. «Բոլոր նրանք, ով ինձ ճանաչում են, գիտեն, թե որքան կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ «Քիչ խոսկցություններ, շատ աշխատանք»։ Սա իմ կարգախոսն է եղել ողջ կարիերայիս ընթացքում։ Սակայն, […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարծիք է հայտնել, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար համալրել փարիզյան ակումբի շարքերը. «Կրիշտիանուն հավանաբար մեռնում է այստեղ հայտնվելու ցանկությունից։ Ներկայիս ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մակարդակը շատ յուրահատուկ է։ Նման բան հազվադեպ է լինում, և մեծագույնները ցանկանում են խաղալ լավագույնների հետ։ Իհարկե, Ռոնալդուն կցանկանար այստեղ լիներ, սակայն ՊՍԺ-ն պայմանագիր կնքեց Լեո […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի գործող չեմպիոն «Լիլի» ավագ Ժոզե Ֆոնտեն մեկնաբանել է Լեո Մեսսիի` ՊՍԺ տեղափոխությունը։ «Հիանալի զգացողություններ են։ Շատ լավ է, որ նման ֆուտբոլիստը, ինչպես Լեո Մեսսին է, պետք է հանդես գա մեր լիգայում։ Սա հուզիչ իրադարձություն է։ Իհարկե, այժմ մեզ համար ավելի դժվար կլինի, սակայն, պատրաստ ենք այս մարտահրավերին։ Ես ամեն օր Կրիշտիանու Ռոնալդուին […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը հետաքրքիր պատմություն է հրապարակել` կապված Կրիշտիանու Ռոնալդուի և Անտոնիո Գոմեսի հետ, ով 2015-16 թթ. աշխատել է «Ռեալ Մարդիդի» համակարգում` որպես գլխավոր վերլուծաբան։ Աղբյուրի փոխանցմամբ` Գոմեսը «Ռեալի» մարզումների ժամանակ սիրում էր ֆուտբոլիստների հետ մի մրցույթ կազմակերպել, որը կոչվում է «Crossbar challenge»։ Այդ մրցույթի իմաստն այն է, որ մասնակիցները պետք է որքան […]
Ավելին
Մի շարք նորություններ են հայտնի դարձել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Պաոլո Ագեմոն, 36-ամյա ֆուտբոլիստը իր մրցելույթները 2021/22 մրցաշրջանում միանշանակ շարունակելու է թուրինյան ակումբի կազմում. Ռոնալդուն անձամբ է ցանկացել մնալ «բյանկոներիների» շարքերում։ Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ չէ բավարարել պորտուգալացի ֆուտբոլիստի պահանջները և հաջորդ մրցաշրջանի […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ կարիերայի ամենածանր պահը եղել է այն ժամանակ, երբ Մադեյրա կղզուց պետք է մեկներ Լիսաբոն` «Սպորտինգ» տեղափոխվելու համար. «Ընտանիքս ինձ հրաժեշտ էր տալիս։ Նրանք արևապաշտպան ակնոց էին կրում, սակայն տեսնում է, թե ինչպես է նրանց այտերի վրայով արցունքներ հոսում։ Ես ինքնաթիռ նստեցի` անդադար վերհիշելով այդ տեսարանը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ին` հղում կատարելով L’Equipe-ին, «Յուվենտուսի» հարձակակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» ցանկանում են պորտուգալացի ֆուտբոլիստին փոխանակել փարիզյան ակումբի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։ Իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Մաուրո Իկարդին, ամենայն հավանականությամբ, փոխելու է ակումբային գրանցումը, ինչից փորձում է օտվել «Յուվեն», սակայն նրա ծառայություններով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» և Լեո Մեսսիի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ում մարզիկներիկների շրջանակում գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։ Բանն այն է, որ Կոպա Ամերիկայի չեմպիոն դառնալուց հետո Մեսսին հուլիսի 11-ին մրցաշարի գավաթով լուսանկար տեղադրեց իր պաշտոնական էջում, որն արդեն հավաքել է 20.108.315 «լայք», ինչը ռեկորդային ցուցանիշ է Instagram-ում մարզիկների շրջանակում։ Մինչ այս պահը լավագույն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023