Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի պատշպան Ռաֆայել Վարանը վարակվել է կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պաշտպանի մոտ վարակն ախտորոշվել է ապրիլի 6-ի առավոտյան, երբ ֆուտբոլիստները, ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, հանձնել են ՊՇՌ թեստ։ Այսպիսով, 27-ամյա պաշտպանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումը, որ կկայանա ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։ […]
Ավելին
ՊՍԺ-ի աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին և հենակետային կիսապաշտպան Մարկո Վերատին վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը։ Վերատիի մոտ վարակը հաստատվել է դեռևս ապրիլի 2-ին ու նա արդեն բաց է թողել Լիգա 1-ի 31-րդ տուրի շրջանակում «Լիլի» (0:1) դեմ կայացած հանդիպումը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստներն էլ պետք է պահպանեն […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 3-ին, Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում վերջապես կկայանա Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն բասկյան երկու ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» և «Ռեալ Սոսիդադը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30-ին, որը ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով։ Այս խաղը նախատեսված էր անցկացնել դեռևս նախորդ տարվա ապրիլին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, «բունդեսմանշաֆթի» երկու ֆուտբոլիստներ Յոնաս Հոֆմանը («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարսել Հալշտենբերգը («Լայպցիգ») վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են։ Հոֆմանի ու Հալշտենբերգի վարակվելուց հետո Գերմանիայի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակիցները թեստավորվել են․ բոլոր թեստերի պատասխանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» ֆուտբոլիստները կարող են միանալ իրենց ազգային հավաքականներին՝ չնայած միլանյան ակումբում վերջերս բռնկված կորոնավիրուսային նոր ալիքին։ Համաձայն Sky Sports-ի հաղորդած տվյալների՝ բացառությամբ ներկա պահին վարակված ֆուտբոլիստների, մյուսներին չեն խոչընդոտել միանալ ազգային թիմերին։ Ընդ որում, հավաքականներին միանալ ցանկացողները պարտավոր են չօգտվել հասարակական տրանսպորտից, չվերթներն իրականացնել միայն անձնական կամ հավաքականին պատկանող ինքնաթիռներով […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե երբ է կայանալու Իտալական Ա սերիայի 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա մարտի 17-ին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում Երևանի ժամանակով 20։45-ից սկսած։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, սակայն քանի որ «Նապոլիի» կազմում այդ ժամանակ կային կորոնավիրուսով […]
Ավելին
«Լացիոն», հնարավոր է, Ա սերիայի շրջանակում պատժվի միանգամից երկու տեխնիկական պարտությամբ։ Խոսքը ներքին առաջնության 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումների մասին է, որոնց շրջանակում «Լացիոն» համապատասխանաբար մրցել է «Տորինոյի» (4։3) և «Յուվենտուսի» (1։1) դեմ։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հռոմեական ակումբը կասկածվում է Covid-19-ի կանոնակարգը խախտելու և ֆուտբոլիստների դրական թեստերը կեղծելու համար։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում տեղի կունենա 16-րդ տուրից հետաձգված «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որը պետք է կայանար դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, մանկունյական ակումբի կազմում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, այն հետաձգվեց։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է DW Sports-ը, «Բավարիայի» հարձակվողական ոճի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ 31-ամյա գերմանացին պետք է ինքնամեկուսացվի և, բնականաբար, բաց կթողնի այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մյունխենյան ակումբը գավաթակրին կորոշի Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսի» դեմ խաղում․ հանդիպման մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 22։00-ին։ […]
Ավելին
Փետրվարի 16-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին դիմակայություններից մեկի շրջանակում «Լայպցիգը» պետք է մրցի «Լիվերպուլի» դեմ։ Նախապես որոշված էր, որ կողմերի միջև առաջին հանդիպումը պետք է կայանար «Լայպցիգի» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, սակայն բարդություններ առաջացան։ Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց […]
Ավելին
1 4 5 6 7 8 36

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023