Զլատանը խախտել է հակահամաճարակային կանոնները

Զլատանը խախտել է հակահամաճարակային կանոնները

13/04/2021 - 12:23

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «բռնվել» է հակահամաճարակային կանոնները խախտելիս։

Շվեդ ֆուտբոլիստին նկատել են Միլանի հանրահայտ ռեստորաններից մեկում մի քանի հոգու հետ ճաշելիս, որոնց թվում է եղել նաև «ռոսոներիենրի» նախկին պաշտպան Ինյացո Աբատեն։

Նշվում է, որ Լոմբարդիայում (խմբ․՝ Միլանը Լոմբարդիայի մարզի վարչական կենտրոնն է) արգելված է սրճարաններին սպասարկել սեղանին նստած անձնաց․ թույլատրված է միայն ուտելիք պատվիրել, ինչից հետո պետք է այն վերցնել ու դուրս գալ սրճարանի տարածքից։

Այդ ռեստորանի տերը, ով նույնպես եղել է Զլատանի հետ նույն սեղանի շուրջ, նշել է․

«Իբրան, Ինյացոն և մեկ այլ հարազատ ընկեր եկան ինձ մոտ, և մենք մի քանի ժամ միասին անցկացրինք, ինչից հետո գնացինք տուն։ Մենք ընկերներ ենք, և դա ընկերական հանդիպում էր։ Մենք խմեցինք գինի՝ չուտելով ոչինչ։

Ինչո՞ւ է ռեստորանը բացվել համաճարակի օրերին։ Դադարեցրեց կոտրել կատագերգությունը ձեր համաճարակով»։

Հավելենք, որ ավելի վաղ Զլատան Իբրահիմովիչը Լոմբարդիայում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի գլխավոր դեմքն էր՝ նկարահանվելով մի շարք սոցիալական գովազդներում։ 39-ամյա ֆուտբոլիստը հորդորում էր դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավարություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023