Ըստ Calciomerato-ի տեղեկությունների՝ հռոմեական «Ռոմայի» ավագ Ալեսանդրո Ֆլորենցին ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Յուվենտուսը» մտադրված է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և 28-ամյա իտալացուն դիտարկում է որպես ամենահարմար թեկնածու։ Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերն» ու «Կալյարին»։ Նշվում է, որ ակումբն ու խաղացողը դեմ չեն բաժանվելու և «Ռոման» պատրաստ է դիտարկել հարմար առաջարկները։
Ավելին
Ա Սերիայի 8-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունել էր ՍՊԱԼ-ին։ Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0։ Հանդիպման 10-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ է դարձել «Կալյարիի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը։ Հատկանշական է, որ ըստ La Gazzetta dello Sport-ի, բելգիացի կիսապաշտպանն իր գոլը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարող իր կնոջը։ Նշենք նաև, որ այս […]
Ավելին
1 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025