«Բավարիայի» վինգեր Կինգլսի Կոմանը հայտնվել է մի շարք եվրոպական գրանդ ակումբներ ի ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Fichajes պորտալը, ֆրանսիացի եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» և «Լիվերպուլը», ինչպես նաև նրա նախկին ակուկբը` «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բավարիայից»։ Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ։ խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը` ցուցադրելով ինտենսիվ և դրան զուգահեռ` խելացի ֆուտբոլ։ Մենք ամենուր էինք և ոչինչ թույլ չէինք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Միլանը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումն անչափ ակտիվ մեկնարկեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները և արդեն 9-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Տրեն Ալեքսանդր-Առնոլդի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆիկայո Թոմորին։ 14-րդ րոպեին «ռոսոներիենրի» անհաջողությունները շարունակվեցին, քանի որ Իսմայիլ Բենասերը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Շիմոն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում սեփական հարձակման կմրցի «Միլանի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լիդսի» նկատմամբ։ Հանդիպման 58-րդ րոպեին «Լիդսի» պաշտպան Պասկալ Ստրոյկն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց մերսիսայդյան ակումբի կիսապաշտպան Հարվի Էլիոթի նկտամամբ։ «Լիվերպուլի» բուժանձնակազմը տևական ժամանակ օգնություն էին ցույց տալիս 18-ամյա կիսապաշտպանին, ինչից հետո նրան պատգարակի վրա խաղադաշտից դուրս հանեցին։ Հատկանշական է, որ Ստրոյկն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գվինեայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, ինչի պատճառով այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները չեն կարողանում վերադանռալ իրենց ակումբներ։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան, ով, ինչպես հայտնում է Anfield Watch-ը, 13-տեղանոց մասնավոր ինքնաթիռ է վարձել, որպեսզի հավաքականի մի շարք խաղընկերների հետ լքի երկիրը։ Հատկանշական է, որ այդ հեղաշրջումից հետո […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, հնարավոր է, հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, 24-ամյա ֆուտբոլիստը մերժել է «ռոսոներիների»` պայմանագրի երկարաձգման առաջարկը։ Աղբյուրի փոխանցմամբ` միալանյան ակումբն իվուարցի կիսապաշտպանին պատրաստ է տարեկան վճարել 6.5 մլն եվրո աշխատավարձ, սակայն Կեսիեն ցանկանում է ցանկանում է վաստակել 8 միլիոն։ Եվս 2 մլն եվրո նա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` օգոստոսի 26-ին, Մոնակոյում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։ Օգոստոսի 24-25-ին կայացան ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքերով հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի վերջին 6 մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևեյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման փուլը, ինչի շնորհիվ էլ հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի», «Լիվերպուլ» Իսպանիա – «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա», «Վիլյառեալ» Իտալիա – «Ինտեր», «Միլան», «Ատալանտա», «Յուվենտուս» Գերմանիա – «Բավարիա», «Լայպցիգ», «Բորուսիա […]
Ավելին
1 47 48 49 50 51 111

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023