«Ռեալի Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբին Լե Նորմանը տեղափոխվել է «Ատլետիկո»։ Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ձեռք է բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ նրան կներկայացնի երբ վերջինս վերադառնա արձակուրդից։ Ըստ հեղինակավոր Transfermarkt-ի` «հնդկացիները» Լե Նորմանի տեղափոխության համար Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբին վճարել են 34,5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները […]
Ավելին
Իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ Ա սերիան ներկայացնող «Ջենոան» պատրաստ է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող դարպասապահի հետ։ Ըստ աղբյուրի` Դե Խեան նախնական համաձայնություն է տվել լիգուրյան ակումբին։ «Ռոսոբլուն» ակումբի հիմնական դարպասապահ Խոսեպ Մարտինեսի «Ինտեր» տեղափոխվելուց հետո փնտրում է այնպիսի […]
Ավելին
«Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակն այժմ Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկոլ Վիլիամսին ձեռք բերելն է։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է` «բլաուգրանան» հուսով է, որ գործարքի հարցում մոտ օրերս համաձայնության կհասնի բասկյան ակումբի հետ։ Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն նախորդ շաբաթ հանդիպել է 22-ամյա եզրային հարձակվողի գործակալին։ Այժմ կողմերը պետք է բանակցեն ֆուտբոլիստի անձնական պայմանագրի […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյին։ Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» ֆուտբոլիստի գործակալների միջոցով նրան 6 տարվա պայմանագիր է առաջարկել։ Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը պատրաստ է վճարել «ցլերի» ու 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 60 մլն եվրո հրաժարագինը։ «Բարսելոնային» հաջողվել է «Լայպցիգին» համոզել, որ ֆուտբոլիստի […]
Ավելին
Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը շարքից դուրս է մնացել 4-5 ամսով։ Marca-ն փոխանցում է, որ հուլիսի 18-ին 27-ամյա դարպասապահը ենթարկվել է դաստակի վիրահատության։ Նրա ձեռքն այժմ անշարժեցված է և ամրացված հատուկ ասեղներով։ Սիմոնին վիրահատած բժիշկ Ֆրանսիսկո Պինյոլը նշել է, որ դարպասապահը Եվրո-2024-ին մասնակցել է ուժեղ ցավազրկողներով։ Հիշեցնենք, որ Սիմոնն Իսպանիայի հավաքականի հիմնական […]
Ավելին
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելիան սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա մազերը կարմիր են։ 25-ամյա պաշտպանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ խոստացել էր մազերը ներկել կարմիր, եթե Իսպանիայի հավաքականը դառնա մրցաշարի հաղթող։ Կուկուրելիան «ֆուրիա ռոխայի» հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, մրցաշարում մասնակցեց 6 հանդիպման, իսկ եզրափակիչում կատարեց չեմպիոնական գոլի ասիստը։ Պաշտպանն ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվել […]
Ավելին
Ա սերիայի նորեկ «Կոմոն» պայմանագիր է կնքել իսպանացի անվանի դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ կողմերի պայմանագիրը նախատեստված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա Ռեյնայի նախորդ ակումբը եղել է «Վիլյառեալը», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` 44 խաղում 8 անգամ դարպասը պահելով անառիկ։ Վետերան դարպասապահը «դեղին սուզանավի» կազմում […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը Եվրո-2024-ից հետո թարմացրել է մրցաշարում հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի տրանսֆերային արժեքը հատել 100 մլն եվրոն։ 17-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 120 մլն եվրո։ Մինչև այդ Յամալի արժեքը 90 մլն եվրո էր։ Դրա շնորհիվ պատանի վինգերը դարձել է աշխարհի 10-րդ, իսպանական Լա […]
Ավելին
Հուլիսի 18-ին ՖԻՖԱ-ն ներկայացրել ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիանի հավաքականը, նախորդ թարմացման համեմատ, դիրքը բարելավել է 5 կետով և բարձրացել 3-րդ տեղ։ Աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում է Ֆրանսիան։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հուլիսի 14-ին ավարտվեց Եվրո-2024-ը։ Իսպանիայի հավաքականը, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային, ռեկորդային` չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Եվրոյի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։ Դարպասապահ – Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան) Պաշտպաններ – Մարկ Կուկուրելիա (Իսպանիա), Վիլիամ Սալիբա (Ֆրանսիա), Էմերիկ Լապորտ (Իսպանիա), Դանի Կարվախալ (Իսպանիա) Կիսապաշտպաններ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023