«Բավարիան» հունիսի 17-ին Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեց «Վերդերին»՝ 8-րդ անգամ անընդմեջ դառնալով Գերմանիայի չեմպիոն։ Մյունխենյան ակումբի 24-ամյա վինգեր Կինգսլի Կոմանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Ինչպես «Բավարիան», այդպես էլ ֆրանսիացի ֆուտբոլիստը 8-րդ անգամ անընդմեջ նվաճում է որևէ երկրի ներքին առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 2013 և 2014 թվականներին Կոմանը ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի […]
Ավելին
Իտալիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը, որը կայացել էր փետրվար ամսին, ավարտվել էր նեապոլիտանական ակումբի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման հենց մեկնարկում «Ինտերը» բացեց հանդիպման հաշիվը։ 2-րդ րոպեին անկյունայինից կատարած հարվածով աչքի ընկավ Քրիստաին Էրիկսենը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ, սակայն, հանուն արդարության նշենք, որ […]
Ավելին
Այսօր՝ հունիսի 13-ին, կայանում է Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Նապոլի» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը։ Հանդիպման հենց մեկնարկում՝ 3-րդ րոպեին, «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Խաղի 21-րդ րոպեի դրությամբ դանիացու գոլը դեռևս միակն է։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Նապոլին» հաղթել է 1։0 հաշվով։
Ավելին
Ավելի քան երեք ամիս անց վերադարձավ նաև իտալական ֆուտբոլը։ Նախքան Ա սերիայի վերսկսումը կիմանանք Իտալիայի գավաթակրին։ Հունիսի 12-ին և13-ին նախատեսված են կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ 17-ին՝ եզրափակիչ։ Հունիսի 12-ին կայացավ «Յուվենտուս» – «Միլան» դիմակայության պատասխան խաղը, որի առաջին հանդիպումը փետրվարին ավարտվել էր 1։1 հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկից թուրինյան ակումբը նետվեց առաջ, որպեսզի միանգամից լուծի եզրափակչի ուղեգրի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
«Ֆիորենտինայի» վինգեր Ֆեդերիկո Կիեզեան հայտնվել է անգլիական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 22-ամյա իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ «մանուշակները» պատրաստ են բաժանվել իրենց աստղի ծառայություններից, եթե արժանի առաջարկ ստանան խաղացողի տրանսֆերի հետ կապված։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողին ցանկանում են ձեռք բերել նաև […]
Ավելին
«Ռեալի», «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծում է, որ կարող է հասնել լուրջ հաջողությունների։ «Ես կարող էի դառնալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, սակայն ես պարզապես չցանկացա դա։ Ես վայելում էի կյանքը, կարող է միանգամից մեկ շիշ գինի ըմպել։ Կրիշտիանուն և Լեոն այլ մարդիկ են, նրանք շատ բան են զոհաբերել, որպեսզի հասնեն […]
Ավելին
«Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին մոտ է կարիերան «Ինտերում» շարունակելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Տոնալին մտադիր է կարիերան շարունակել հենց միլանյան ակումբի կազմում, իսկ կողմերն այժմ բանակցում են խաղացողի տրանսֆերն ավարտին հասցնելու համար։ Սպասվում է, որ գործարքը կարժենա 50 մլն եվրո, իսկ միլանյան ակումբը խաղացողին ձեռք կբերի Մաուրո Իկարդիի վաճառքից ստացված գումարով։ […]
Ավելին
«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես է եկել նոր առաջարկով՝ բարելավելով նախորդ տարբերակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» առաջարկել է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպոյի տրանսֆերային իրավունքները, սակայն միլանյան ակումբը կամ ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագնում նշված գումարը՝ 111 մլն […]
Ավելին
Մինչև 1990-ականները բազմաթիվ ֆուտբոլիստներ դեռևս չգիտեին էլ, որ գոյություն ունի ֆուտբոլային գործակալ հասկացողությունը և իրենց տեղափոխությունները այլ ակումբներ իրականացնում էին հենց իրենք կամ էլ նրանց հարազատները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտոլիստները սկսեցին նկատել, որ նրանք, ովքեր օգտվում են գործակալների ծառայություններից, ավելի հաջողված պայմանագրեր են կնքում՝ տեղափոխվելով եվրոպական թոփ ակումբներ։ Մեր օրերում անհնար է հանդիպել որևէ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023