Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սլովակ պաշտպանը փարիզյան ակումբի շարքերն ազատ գործակալի կարգավիճակով համալրելու է 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Շկրինյարի տարեկան աշխատավարձը կլինի 11 մլն եվրո։ Ռոմանոն հաստատում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» 27-ամյա պաշտպանին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում առաջնության հետնպահ «Կրեմոնեզեն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ինտերին»։ Տանտերերի կազմից 11-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Դավիդ Օկերեկեն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կրեմոնեզեի» դեմ։ Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» համար, քանի որ արդեն 11-րդ րոպեին Դավիդ Օկերեկեն հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո Սիմոնե Ինձզագիի սաները նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։ Նախքան ընդմիջում միլանյան ակումբն ուներ խաղային տոտալ […]
Ավելին
«Ինտերը» ֆինանսական խնդիրների առջև է կանգնել և չունի միջոցներ տրանսֆերներ իրականացնելու համար։ ««Ինտերի» տրանսֆերային բյուջեն հավասարվել է զրոյի։ Ակումբի ղեկավարությունը կանգնել է փակուղու առջև»,- Twitter-ի իր միրկոբլոգում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան։ Նշենք, որ միլանյան ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ է բաժանվել Դենզել Դումֆրիսի և Ռոմելու Լուկակուի ծառայություններից։ Բելգիացի հարձակվողն, ով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Միլանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արծիվները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` 4 անպատասխան գնդակ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։ Մաուրիցիո Սարիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Մատիա Ձականին, Լուիս Ալբերտոն ու Ֆելիպե Անդերսոնը։ Այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 37 միավոր` բարձրանալով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն սկսվեց «ներաձուրիների» առավելության պայմաններում։ 20-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Ֆեդերիկո Դիմարկոն, սակայն նրա` ընթացքից կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Գիլելմո Վիկարիոն։ Սիմոնե Ինձզագիի թիմը չօգտագործեծ իր խաղային առավելությունը, իսկ 40-րդ րոպեին «Ինտերի» համար ամեն ինչ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանը «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աուդիտ իրականացնող բրիտանական Deloitte ընկերությունը ներկայացրել է 2022 թ. ամենաշատ եկամուտ ունեցած ակումբներին, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. «Մանչեսթեր Սիթի» – 731 մլն եվրո «Ռեալ Մադրիդ» – 713.8 մլն «Լիվերպուլ» – 701.7 մլն «Մանչեսթեր Յունայթեդ» – 688.6 մլն ՊՍԺ – 654.2 մլն «Բավարիա» – 653.6 մլն «Բարսելոնա» – 638.2 մլն «Չելսի» – 568.3 մլն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։ Ինչպես հայտնում է Ա սերիայի մամուլի ծառայությունը, նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին Իտալիայի բարձրագույն առաջնության շրջանակում դարձել է երբևէ ամենաշատ հաղթանակներ տոնած մասնագետը։ 63-ամյա մասնագետի անվան դիմաց կա 276 հաղթանակ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Կառլո Անչելոտիին, ով ժամանակին մարզել է «Պարման» (1996-98 […]
Ավելին
1 28 29 30 31 32 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023