Մարտի 3-ին կայացել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Քրիսթալ Փելաս» – «Էվերտոն»/«Բորհեմ Վուդ» «Նոթինգհեմ Ֆորեսթ»/«Հադերսֆիլդ» – «Լիվերպուլ» «Միդլսբրո» – «Չելսի» «Սաութհեմպտոն» – «Մանչեսթեր Սիթի» Նշենք, որ քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 19-20-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 82-րդ րոպեին «քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեց Ֆիլ Ֆոդենը։ Այսպիսով, «Սիթին» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Էվերտոնը», 22 միավորով, 17-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը նշավանավորվեց 1 րոպեի ընթացում գրանցված 2 ինքնագոլով։ Նախ 36-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ջամալ Լասելեսը, ինչից հետո «Էվերտոնն» առաջ անցավ հաշվի, ապա 37-րդ րոպեին գրեթե նմանատիպ ինքնագոլ իր անվան դիմաց գրանցեց արդեն Մեյսոն Հոլգեյթը։ Կողմերն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» հյուրընկալվելիս մրցում է «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը բավական հետաքրքիր ընթացք է ստացել, քանի որ ընդամենը 1 րոպեի ընթացքում 2 ինքնագոլ է գրանցվել։ Հանդիպման 36-րդ րոպեին «Էվերտոնը» հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էր վաստակել, որի խաղարկումից հետո գնդակը նպաստավոր դիրքում հայտնվեց Մեյսոն Հոլգեյթի մոտ, ում հարվածից հետո […]
Ավելին
Հունվարի 31-ին շատ երկրներում փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն Insagram-ի իր էջում ներկայացրել է, թե 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ակումբներն են ամենաշատը ծախսել։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Նյուքասլ» (7 գործարք) – 102.1 մլն եվրո, ամենաթանկարժեք տրանսֆերը – Բրունո Գիմարայեշ – 42.1 մլն եվրո «Յուվենտուս» (5 գործարք) – 97.7 մլն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար։ Այդուհանդերձ, Ալիի` ակումբի կազմում 20 հանդիպում անցկացնելուց հետո «իրիսները» տրանսֆերի դիմաց «Տոտենհեմին» կվճարեն 12 մլն եվրո։ Կախված «Էվերտոնի» ու անձամբ անգլիացի […]
Ավելին
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարիերան կշարունակի «Էվերտոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը կհամալրի անվճար, սակայն 20 հանդիպում անցկացնելուց հետո մերսիսայդյան ակումբը «խցաններին» վճարի 12 մլն եվրո։ Կախված անգլիացի ֆուտբոլիստի ելույթներից` այս գործարքը «իրիսների» համար կարող է արժենալ մինչև 35-40 մլն եվրո։ Հաղորդվում է, որ երկու ակումբներն այս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրենկ Լեմպարդը, ով այդ պաշտոնում փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին։ «Իրիսները» 43-ամյա մասնագետի հետ կնքել են 2.5 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդի վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», որը մարզել է 2019 թ. հունիսից մինչև 2021 թ. հունվար։ Հ․Գ․ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի «Էվերտոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «իրիսները» չեն ունենալու խաղացողին գնելու իրավունք, բացի դրանից, «Էվերտոնը» մինչև 2022 թ. հունիսի 30-ն ամբողջությամբ կվճարի 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Ռոմանոն գրում է, որ […]
Ավելին
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը շուտով կգլխավորի «Էվերտոնը»։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն հասել են սկզբունքային համաձայնության։ Այժմ «իրիսները» պատրաստում են Լեմպարդի պայմանագիրը` շտկելով ու հստակեցնելով նաև դրա վերջին դետալները։ Լեմպարդի նշանակման մասին «Էվերտոնի» ղեկավարությունն արդեն տեղյակ է պահել ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Դանկան Ֆերգյուսոնին և «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչ […]
Ավելին
1 2 3 4 5 6 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023