Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Գալաթասարայ» 1:2 «Բարսելոնա» (ընդ. հաշիվը` 1:2) «Լիոն» 1:1 «Պորտու» (2:1) «Ցրվենա Զվեզդա» 2:1 «Ռեյնջերս» (2:4) «Վեսթ Հեմ» 2:0 «Սևիլիա» (2:1) «Այնտրախտ» 1:1 «Բետիս» (3:2) «Բայեր» 0:1 «Ատալանտա» (2:4) «Մոնակո» 1:1 «Բրագա» (1:3) Այսպիսով, 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բարսելոնան», «Ռեյնջերսը», «Վեսթ Հեմը», «Այնտրախտը», […]
Ավելին
Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչների պատասխան հանդիպումները։ Ամենադրամատիկ հանդիպումները կայացան անդալուսական ակումբների` «Սևիլիայի» և «Բետիսի» մասնակցությամբ, որոնք երկուսն էլ դուրս մնացին հետագա պայքարից։ «Սևիլիան» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Խուլիեն Լոպետեգիի թիմը համառ պայքարում հաղթել էր 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան խաղին ապա էլ ավելի համառ պայքար ստացվեց։ «Մրճահարները», […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ։ Բարդ ընթացք ստացած խաղում կատալոնական ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել ու նվաճել մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ Նախ 28-րդ րոպեին «Գալաթասարային» առաջ մղեց Մարկաոն, ապա 37-րդ ու 50-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Պեդրին ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը` հաղթանակ պարգևելով Խավիի թիմին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպման 49-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով «բլաուգրանային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպման 37-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից աչքի ընկավ Պեդրին` հավասարեցնելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Գալաթասարայը» սեփական հարկի տակ մրցում է «Բարսելոնայի» դեմ։ 28-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Գալաթասարայի» կազմից աչքի ընկավ Մարակոն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով շոկային հավաթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ` դուրս գալով մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարիերայի լավագույն արդյունքն է ցույց տվել։ Աղբյուրի փոխանցմամբ` 50-ամյա մասնագետը մարզչական կարիերայում առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ Մինչ այս […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Ջիովանի վան Բրոնխորստի թիմը հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց ու մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։ «Ռենջերների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիերը, Ալֆրեդո Մորելոսն ու Լեոն Բալոգունը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց թուրքական «Գալաթասարայի» դեմ։ Կատալոնական ակումբը, հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, չկարողացավ ոչ մի կերպ կոտրել մրցակցի դիմադրությունը. գնդակը որոշ դրվագներում հրաշքով չհայտվեց հյուրերի դարպասում։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։ […]
Ավելին
1 24 25 26 27 28 57

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023