«Ասթոն Վիլան» «Բեշիկթաշից» գնել է հարձակվող Թեմի Աբրահամի տրանսֆերը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Վիլան» 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 21 միլիոն եվրո։ Անգլիացի հարձակվողը «Բեշիկթաշում» էր 2025թ. հուլիսից, 26 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Աբրահամը «Ասթոն […]
Ավելին
Թուրքիայի Սուպերլիգայում հանդես եկող 27 խաղացող հեռացվել է ֆուտբոլից, հայտնում է Milliyet պարբերականը։ Նոյեմբերի 10-ին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց, որ երկրում հանդես եկող ավելի քան 1000 ֆուտբոլիստ և 149 մրցավար որակազրկվել են անօրինական խաղադրույքներ կատարելու մեղադրանքով։ 17 մրցավար ու երկու ակումբի նախագահ էլ ձերբակալվել են։ Սուպերլիգայում հանդես եկող որակազրկված ֆուտբոլիստների թվում է նաև Թուրքիայի ազգային […]
Ավելին
Օլե-Գունար Սուլշերը շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի ու կգլխավորի թուրքական «Բեշիկթաշը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի` նորվեգացի մասնագետը թուրքական ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանատիր է համաձայնեցրել։ 51-ամյա մարզիչը ծրագրում է հունվարի 17-ին գործակալ Ջիմ Սոլբակենի հետ մեկնել Ստամբուլ և ավարտին հասցնել գործարքը։ «Բեշիկթաշը» պաշտոնական կայքում արդեն հայտնել է, որ բանակցում է […]
Ավելին
Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հեռանում է ակումբից և կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբները 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Բեշիկթաշը» Իմոբիլեի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Իտալացի հարձակվողն արդեն հրաժեշտ է տվել «բիանկոչելեստեի» երկրպագուներին, ակումբի ղեկավարությանն ու խաղընկերներին. նա այսօր` հուլիսի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, թիմի ավագ Դուշան Տադիչն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է ակումբից։ Կողմերը խզել են գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին։ Սերբ հարձակվողն ամստերդամյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 241 խաղում դառնալով 105 գոլի և 112 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում նվաճել […]
Ավելին
Թուրքական Սուպերլիգայի 23-րդ տուրում «Ֆեներբախչեն» 4:0 հաշվով ջախջախեց «Կոնյասպորին»։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ խաղից առաջ երկու ակումբները հակակառավարական ակցիա են իրականացրել` վանկարկելով հետևյալը. «Սուտ, խաբեություն արդեն 20 տարի, հրաժարական տվեք»։ Բացի դրանից, երկրպագուները հանդիպման ընթացքում վանկարկել են «կառավարությու՛ն, հրաժարական տուր» արտահայտությունը։ Հակակառավարական վանկարկումներ հնչել են նաև «Բեշիկթաշ» – «Անթալիասպոր» (0:0) հանդիպման ժամանակ։ Թուրքիայի Երիտասարդության […]
Ավելին
Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնլիի» հարձակվող Վութ Վեգորսթը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում, նույն հիմունքներով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում «կարմիր սատանաները» համաձայնության են հասել ինչպես «Բարնլիի», այնպես էլ «Բեշիկթաշի» հետ։ «Բարնլիի» և «Բեշիկթաշի» միջև վարձակալական պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» թուրքական ակումբին վճարելու […]
Ավելին
«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում, խոսել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ալվարո Մորատայի և Մաթիաս դե Լիխտի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին. «Մինչ այս պահը Մորատան հիանալի կարիերա է ունեցել։ Նա խաղացել է այնպիսի բարձրակարգ ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը», «Չելսին», «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»։ Երբեմն ֆուտբոլիստներին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, որ դեմ չի լինի գլխավորել «Բարսելոնան» և խոսել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի մասին. «Ռոնալդ Կումանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Հաճախ վատ արդյունքները կախված չեն միայն մարզչից։ «Բարսելոնան» ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել, ինչը դժվարություններ է առաջացնում։ Կգլխավորե՞ի «Բարսելոնան»։ Ինչո՞ւ` ոչ։ Ես ցանկանում եմ մարզել և մարդկանց […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025