«Արսենալն» ու «Բարսելոնան» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Կողմերը պարզապես գոլային հրավառություն էին կազմակերպել. «զինագործները» «բլաուգրանային» հաղթեցին 5:3 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարսը, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Կայ Հավերցն ու Ֆաբիո Վիերան։ Խավիի թիմի կազմից էլ աչէի ընկան Ռոբերտ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել «շների» համար։ Կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում. ««Բարսելոնան» միշտ եղել է իմ առաջին ընտրությունը։ Մանկուց երազում եմ հանդես գալ «Բարսայի» կազմում։ Եթե դա տեղի ունենա, երազանքս կիրականա»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ Ֆելիքսն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բլաուգրանան» գործարքի դիմաց վճարել է 5 մլն եվրո։ Պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը 400 մլն եվրո է։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը հենց «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» «Դրայվ Փինկ» մարզադաշտում մեծ շուքով ներկայացրել է թիմի նորեկներ Լեո Մեսսիին ու Սերխիո Բուսկետսին։ Նշենք, որ թե՛ Բուսկետսը և թե՛ Մեսսին ԱՄՆ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում հանդես է գալու «10», իսկ Բուսկետսը` «5» համարի ներքո։ […]
Ավելին
Վիտոր Ռոկեի գործակալ Անդրե Կյուրին կարծում է, որ իր հաճախորդն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը։ «Նրանք Բրազիլիայի հավաքականում ընկերներ են և թիմակիցներ։ Ակնհայտ է, որ Իսպանիայում նրանց միջև մրցակցություն է սկսվելու։ Ես կարող եմ խոսել միայն Վիտորի մասին և հավատում եմ, որ ներկա պահին նա այն ֆուտբոլիստն է, ով պատրաստ է խաղալ […]
Ավելին
Իլկայ Գյունդողանը խոսել է իր «Բարսելոնա» տեղափոխության մասին. «Անչափ ուրախ եմ, որ վերջապես տեղափոխվեցի «Բարսելոնա»։ Ցանկանում եմ հիանալի մրցաշրջան անցկացնել և անհամբերությամբ սպասում եմ առաջին խաղիս։ «Բարսելոնա» տեղափոխվելը երազանքի պես մի բան էր, որն իրականություն դարձավ։ Հիշում եմ, երբ փոքր էի, դիտում էի Ֆրանկ Ռայկարդի և Պեպ Գվարդիոլայի «Բարսայի» հանդիպումները։ Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ։ Միշտ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լեո Մեսիի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի ներքո։ Սպասվում է, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտը կնշի հուլիսի 22-ին Հյուսիային Ամերիկայի Լիգայի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» օգոստոսի 8-ին Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում մրցելու է «Տոտենհեմի» դեմ։ CCMA-ը հայտնում է, որ «բլաուգրանան», ի սկզբանե, նախատեսել էր, որ այդ հանդիպման համար հրավիրելու է «Լացիոյին», սակայն քաղաքական պատճառներով հրաժարվել է այդ տարբերակից։ Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույններն» արդեն կապվել էին հռոմեական ակումբի ներկայացուցիչների հետ և մոտ էին հնադիպումն անցկացնելու հարցում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լեո Մեսսին կարիերան շարունակելու է ամերկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կազմում։ Հուլիսի 13-ի երեկոյան համացանցում սկսել են լուսանկարներ տարածվել, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստը Մայամիում այցելել տեղի Publix սուպերմարկետն ու գնումներ կատարել։ Marca-ն հայտնում է, որ նախքան սուպերմարկետի հաճախորդներն ու աշխատակիցները կճանաչեին Մեսսիին, 36-ամյա ֆուտբոլիստը հասցրել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023