Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից մոտ 6 րոպե անց հեռահար փայլուն հարվածով գոլի հեղինակ է դարձել Ղուկաս Պողոսյանը: 22-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Ժոել Դամահուն: Այսպիսով, Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո առաջին խաղում գործող չեմպիոնը 43 միավոր է վաստակում՝ հավասարվելով «Արարատ-Արմենիանիային»: «Արարատը» 15 միավորով շարունակում […]
Ավելին
Վաղը՝ ապրիլի 19-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը: Վաղը կկայանան 3 հանդիպումներ, իսկ ապրիլի 20-ին մեկ խաղ: Ապրիլի 19 15:00. «Ալաշկերտ» – «Արարատ»16:00. «Արարատ-Արմենիա» – «Լոռի»16:00. «Շիրակ» – «Բանանց» ապրիլի 20 14:00.«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»: «Արցախը» տուրի հանդիպումը բաց է թողնում: Տուրի կենտրոնական հանդիպումը «Արարատ-Արմենիա» – «Լոռի» մրցավեճն է: Հատկանշական է նաև «Ալաշկերտ» […]
Ավելին
Երևանի «Արարատը» տեղեկացնում է, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Shamshyan.com-ը որոշակի մանրամասներ է հայտնում դեպքից:
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Արարատին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում հաղթեց «Գանձասարը»՝ 1:0: Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփել է Գեղամ Հարությունյանը: Աշոտ Բարսեղյանի գլխավորած «Գանձասար-Կապանը» այս հաղթանակից հետո 27 միավորով 7-րդ հորիզոնականում է, «Արարատը» շարունակում է եզրափակել աղյուսակը 15 միավորով: Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղում «Լոռին» դարձյալ 1:0 հաշվով […]
Ավելին
«Արարատ» ՖԱ-ի գլխավոր մենեջերի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Վալերի Հովհաննիսյանը,- հայտնում է երևանյան ակումբը: «Ուրախ եմ աշխատանքի անցնել նման մեծ պատմությունով ակումբում: Մենք մի շարք նոր ծրագրեր ունենք: Ամենաառաջինը՝ երկրպագուներին խաղադաշտ վերադարձնելը: Մեր բոլոր նպատակների կատարումը սկսում ենք հենց այսօրվանից»,- ասել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ օրերս ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ […]
Ավելին
Երևանի «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում: Նշենք, որ երեկ կայացած «Արարատ» – «Փյունիկ» (1:2) Խաշմանյանը բացակայում էր տեխնիկական գոտուց: Դեռևս պարզ չի, թե ինչպես է դասավորվելու մասնագետի ապագան:
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Բանանցը» հյուրընկալել էր «Փյունիկին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 2-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ է դարձել Վահագն Այվազյանը: Փյունիկցիները պատասխան գոլը խփել են ավելացված 2-րդ րոպեին. աչքի է ընկել Ռումյան Հովսեփյանը: Վահագն Այվազյանի շքեղ գոլը՝ ստորև. Տուրի մյուս խաղում «Լոռին» «Փյունիկի» մարզաբազայում հյուրընկալել էր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025