Անգլիական Պրեմիեր լիգայի թոփ-10 ակումբներից որոշները դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS, որպեսզի անմիջապես չեղարկվի «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը։ Ինչպես գիտեք, «քաղաքաբնակները» ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար փետրվարին երկու տարով զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այդ գործի քննությունը ձգձգվում է, սակայն եվրագավաթային ուղեգրերի համար «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կակառակորդները դիմել են CAS, որպեսզի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլային միության պաշտպոնական կայքը, Անգլիայի մի շարք ցածր լիգաների և կանանց առաջնությունը ժամանակից շուտ ավարտվել է, իսկ արդյունքները զրոյացվել են։ Որոշում է կայացվել դադարեցնել Ազգային համակարգված լիգաների երրորդից վեցերորդ դիվիզիոնների առաջնությունները։ Նշվենք, որ ԱՀԼ-ի բարձրագույն առաջնությունը Ազգային լիգան է, որը Անգլիայի մակարդակով համարվում է հինգերորդ դիվիզիոնը։ Նշված դիվիզիոններում մրցաշրջանն ավարտվել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ԱՊԼ-ի ակումբների խաղացողները, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակը հաշվի առնելով, համաձայն են աշխատավարձի կրճատման։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ղեկավարները ապրիլի 3-ին տեսազանգի միջոցով քննարկում կունենան Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության և կքննարկեն աշխատավարձերի կրճատման հարցը։ Սպասվում է, որ խաղացողները կհամաձայնեն այսպիսի պայմաններում գնալ զիջումների։ Նշվում է, նաև ակումբները համաձայնության կհասնեն միասնական […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները զարմացած են, որ «Լիվերպուլը» դեմ է արտահայտվել «քաղաքաբնակներին» Չեմպիոնների լիգայից որակազրման փաստին։ Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, «Լիվերպուլը» ԱՊԼ-ի թոփ 10 ակումբներից ութի հետ միասին (բացառությամբ՝ «Սիթիի» և «Շեֆիլդ Յունայթեդի») դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան, որպեսզի չեղարկվի «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը, իսկ «երկնագույնների» ղեկավարները զարմացած են, որ այդ ակումբների շարքում եղել է […]
Ավելին
«Մանչեսթեր Յունյաթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս փորձագետ է աշխատում Sky Sports-ում, կարծում է, որ 2019/20 մրցաշրջանի արդյունքները պետք է զրոյացվեն․ «Ըստ իս՝ ընթացիկ մրցաշրջանի արդյունքները պետք է զրոյացվեն։ Գիտեմ, որ «Լիվերպուլի» բազմաթիվ երկրպագուներ կասեն, որ ես այդպես եմ ասում, քանի որ աջակցում եմ «Յունայթեդին», սակայն խնդիրն դա չէ։ Պարզապես ես չեմ տեսնում, թե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, անգլիական Պրեմիեր լիգայի, ինչպես նաև մյուս ցածր լիգաների , ֆուտբոլիստները չեն ցանկանում մրցաշրջանն ավարտին հասցնել առանց երկրպագուների։ Ֆուտբոլիստները մի շարք պատճառներով համաձայն չեն հանդես գալ առանց երկրպագուների ներկայության։ Խաղացողներն առաջին հերթին չեն ցանկանում վտանգել իրենց կյանքը՝ հիշեցնելով կառավարության և առողջապահության հորդորները, որոնք պահանջում են պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն։ Ֆուտբոլիստները չեն ցանկանում […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զբաղվել է կամավորական աշխատանքով։ Երեկ՝ մարտի 23-ին, պորտուգալացի մասնագետը մասնակցել է Age UK և Love Your DoorStep ընկերության կազմակերպած բարեգործական ակցիային։ Մոուրինիոն Լոնդոնի այն թաղամասում, որտեղ գտնվում է «շնաձկների» մարզաբազան, տարեց մարդկանց բաժանել է առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս ամենն արվել է նրա համար, որպեսզի տարեց մարդիկ տանից դուրս չգան և […]
Ավելին
Կորոնավիրուսը բոլորիս գամել է տանը, իսկ եվրոպական բոլոր առաջնությունները դադարեցված են անորոշ ժամանակով, շատ գրանդ ակումբներ էլ կարանտինում են։ «Մանչեսթեր Յունաթեդի» նորեկ Բրունու Ֆերնանդեշը կարանտինն անցկացնում է իր հայրենակից Դիեգու Դալոտի հետ։ Երկու պորտուգալացիները հետաքրքիր մարզում են անցկացրել միասին․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, Անգլիայի բոլոր ներքին պրոֆեսիոնալ առաջնությունների վերսկսումը հետաձգվել է մինչև ապրիլի 30-ը։ Այս որոշումը տարածվում է Պրեմիեր լիգայի, Չեմպիոնշիփի, Առաջին լիգայի, ինչպես նաև Երկրորդ լիգայի վրա։ «Ֆոտբոլային ասոցիացիայի օրենքները ենթադրում են, որ յուրաքանչյուր մրցաշրջան պետք է ավարտվի մինչև հունիսի 1-ը, սակայն FA-ի ղեկավարությունը որոշել է երակաձգել 2019/20 մրցաշրջանի […]
Ավելին
Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը խոսել է այն մասին, թե ինչու «Լիվերպուլը» պետք է ճանաչվի չեմպիոն․ «Վերջին օրերին ինձ միայն մեկ հարց է անհանգստացնում․ ինչու՞ «Լիվերպուլը» չպետք է ճանաչվի ԱՊԼ-ի չեմպիոն, եթե ընթացիկ մրցաշրջանը մնա անավարտ։ Տրամաբանական է, որ ոչ միայն «Լիվերպուլն» է այս կարգավիճակում, այլև բազմաթիվ այլ ակումբներ, որոնք գլխավորում են իրենց առաջնության […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026