Ավելի քան եռամսյա դադարից հետո անգլիական Պրեմիեր լիգան վերջապես վերադարձել է։ Կայանում են 28-րդ տուրից հետաձգված հանդիպումները։ «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, չնայած երկու ակումբներն էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին։ Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Արսենալի» դեմ և այդ խաղում առաջնության վերսկսումից հետո գրանցվեց առաջին […]
Ավելին
Ավելի քան երեք ամիս անց անգլիական Պրեմիեր լիգան վերսկսվեց։ Այսօր՝ հունիսի 17-ին, կայանում են 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։ Առաջնության հետնապահների թվում ընցթացող «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեծն անցավ տանտերերի առավելությամբ, սակայն հերթական փայլուն հանդիպումն անցակցրեց «Շեֆլդի» դարպասապահ Դին Հենդերսոնը՝ 6 անգամ փրկելով իր թիմին։ Առաջին խաղակեսի վերջնամասում հետաքրքիր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ավելի քան երեք ամիս վերադառնում է։ Այսօր` հունիսի 17-ին, կայանում են 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումներ։ Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Արսենալի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակը` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային […]
Ավելին
Ավելի քան երեք ամիս անց վերսկսվում է նաև անգլիական Պրեմիեր լիգան։ Այսօր՝ հունիսի 17-ին, կկայանան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։ Առաջնության հետնապահների թվում ընթացող «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ կմրցի եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։‘ Թիմերը խաղադաշտ դուրս կգան […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսումից առաջ մամուլի ասուլիս է տվել։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Սիթին» սեփական հարկի տակ 28-րդ տուրից հետաձգված խաղում կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15։ Խաղը կլինի «Հ2» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ «Վաղը կտեսնենք մեր ակումբի պատրաստվածության մակարդակը, ինչից հետո կհասկանանք, թե ինչը բարելավելու […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ներկայցնող «Նորվիչը» պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ըստ հերթական թեստավորման պատասխանների՝ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շրջանակում երկու նոր վարակակիր կա։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, «Նորվիչի» կազմից վարակված ֆուտբոլիստը, ում անունը չի հրապարակվում, նախորդ շաբաթ մասնակցել է «Տոտենհեմի» դեմ ընկերական հանդիպմանը։ Ըստ […]
Ավելին
«Լեսթերի» ղեկավարությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով, հնարավոր է, նվազեցնի ակումբի պաշտպան Բեն Չիլվելի արժեքը։ Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, «աղվեսների» ղեկավարները պատրաստ են խաղացողին վաճառել 55 մլն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ ակումբը չէր դիտարկում 90 մլն եվրոյից պակաս որևէ առաջարկ։ Անգլիայի հավաքականի պաշտպանին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Չելսին» է։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներն առաջնության վերսկսումից հետո պաշտպանելու են Black Lives Matter (սևամորթների կյանքն ունի արժեք) հակառասիստական ակցիան։ Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության տարբերանշանը մինչև առաջնության ավարտը բացակայելու է ֆուտբոլիստների խաղաշապիկներից, իսկ առաջնության վերսկսումից հետո առաջին 12 հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստների ազգանվան փոխարեն խաղաշապիկներին գրված է լինելու Black Lives Matter գրությունը։ «Մենք, ֆուտբոլիստները […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է չեմպիոնական միջանցք կազմել «Լիվերպուլի» համար, եթե մերսիսայդյան ակումբը տիտղոսը նվաճի նախքան կողմերի միջև կայանալիք հանդիպումը։ «Լիվերպուլը» առաջնության վերսկսումից հետո առաջիկա երկու տուրերում մրցելու է «Էվերտոնի» և «Քրիստալ Փելասի» դեմ, որոնց հաղթելու դեպքում անկախ մյուս հանդիպումների արդյունքներից՝ կհռչակվի չեմպիոն։ «Լիվերպուլը» չեմպիոնական տիտղոսը, հնարավոր է, նվաճի նաև «Էվերտոնին» հաղթելու դեպքում, եթե «Սիթին» պարտվի […]
Ավելին
Անգլիական ֆուտբոլային իշխանությունները դիտարկում են ախտահանող թունելի օգտագործման գաղափարը, որպեսզի երկրպագուները կարողանան վերադառնալ ֆուտբոլային մարզադաշտեր։ Այժմ Մեծ Բրիտանիայում բոլոր սպորտային իրադարձությունները քիչ-քիչ պատրաստվում են վերսկսվել, այդ թվում նաև՝ անգլիական Պրեմիեր լիգան, սակայն դեռևս դրանք անցկացվելու են առանց երկրպագուների ներկայության, սակայն ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի ղեկավարները դիտարկում են այնպիսի տարբերակներ, որոնք հնարավորություն կտան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023