«Էվերտոնի» կիսապաշտպան Ալանը խոստովանել է, որ իր իննամյա որդուն արգելել է կրել «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի անվամբ մարզաշապիկ։ Նման արգելքի պատճառը «Յուվենտուսի» ու «Նապոլիի» միջև պատմական հակամարտությունն է։ Ալանը նեապոլիտանական ակումբի կազմում հանդես է եկել 2015-2020 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 212 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ տարվա […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Էվերտոնին»՝ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը, այդ հաղթանակի շնորհիվ «Սիթին» հերթական ակումբային ռեկորդն է գրանցել։ Բանն այն է, որ մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում արտագնա խաղերում անպարտելի է արդեն 17 հանդիպում անընդմեջ՝ գերազանցելով 1999 թվականին գերազանց ցուցանիշը։ Այդ 17 […]
Ավելին
L’Equipe պարբերականը հրապարակել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների և մարզիչների անունները և նրանց աշխատավարձերի չափը ամսեկան կտրվածքով։ Այսպիսով, ԱՊԼ-ում աեմենաշատը վարձատրվում է «Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը, որը ամսական վաստակում է 2․5 մլն եվրո։ Ուելսցին «շնաձկների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսին, ով Sport Bild պարբերականի գլխավոր խմբագրի կողմից հրավիրվել էր հարցազրույցն անցկացնելու։ Կլոպը խոսել է ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի վատ մրցելույթների մասին․ «Որպես կանոն՝ մեր մրցակիցները ստիպված չեն լինում մեր դարպասի մոտ մեծ քանակությամբ վտանգավոր գրոհներ իրականացնել, քանի որ մենք՝ ինքներս, թույլ […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ բուռն է արձագանքել լրագրողի այն նկատառմանը, որ օրվա ընթացքում նա շատ է կարդում լուրեր այն մասին, որ Տիմո Վերները հեռանալու է լոնդոնյան ակումբից։ «Հերի՛ք է կարդաք, հերի՛ք է։ Ի՞նչ եք դուք ընդհանարպես կարդում։ Ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք։ Տիմո Վերների մասին գրքեր չկան, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։ Այս հանդիպումը նշանավորվեց ոչ թե բուն խաղով, այլ «գայլերի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի ստացած ծանր վնասվածքով։ Հանդիպման 86-րդ րոպեին «Լիվերի» վինգեր Մոհամեդ Սալահը մեն-մենակ դուրս եկավ Պատրիսիուի դիմաց և գրավեց դարպասը, սակայն հանդիպման եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը, քանի որ եգիպտացի հարձակվողը խաղից դուրս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կմրցի «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակող 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին, հնարավոր է, գլխավորի «Լիդսը», եթե «սիրամարգների» ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան որոշի չերկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է The Boot Room Football-ը՝ հղում կատարելով The Times-ին, «Լիդսի» ղեկավարությունն արդեն կապվել է 55-ամյա մասնագետի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև առաջին բանակցությունները հաջող են անցել։ Հավելենք, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»։ Հանդիպումը կողմերը սկսեցին հետախուզական պայքարով, սակայն տանտերերը աստիճանաբար խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին և մինչև առաջին խաղակեսի ավարտ իշխում էին խաղադաշտում բոլոր ասպեկտներում։ Մանկունյական ակումբը գնդակին տիրում էր 66%, մրցակցի դարպասին կատարեց 8 հարված, որոնցից երկուսը դիպուկ էին, սակայն չպսակվեցին դարպասի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին․ «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ՝ 2։1 հաշվով տանելով կամային հաղթանակ։ «Տոտենհեմի» միակ գնդակը 33-րդ րոպեին խփեց Էրիկ Լամելան, ով «ռաբոնա» տեսակի հարվածով դարձավ, պարզապես, ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Նշենք նաև, որ արգենտինացի ֆուտբոլիստը հանդիպման 76-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից՝ երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025