«Բուդյո Գլիմտի» դարպասապահ Նիկիտիա Հայկինը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով, որ Նորվեգիայի քաղաքացիություն է ստացել։ «2019թ. երբ եկա Նորվեգիա, չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում։ Այդ ժամանակից ի վեր թիմի և մեզ շրջապատող մարդկանց հետ այստեղ շատ բան եմ վերապրել` տիտղոսների համար պայքարելուց մինչև Եվրոպայում կախարդական երեկոներ անցկացնելը, իսկ վերջերս Չեմպիոնների լիգայում հասանք 1/8 եզրափակիչ։ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության մեկնարկից առաջ երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հաստարում է «ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հունիսի 6-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քոլեջ Սթեյշն համալսարանական քաղաքում կհանդիպի Հոնդուրասի հավաքականին։ Հունիսի 9-ին էլ աշխարհի գործող չեմպիոնն Ալաբամա նահանգի Օբերն քաղաքում կմրցի Իսլանեիայի ազգային հավաքականի դեմ։ «Ալբիսելեստեն» Մունդիալ-2026-ի J խմբում է ընդգրկված ու […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչից խոշոր պարգևավճար են պահանջել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Սկուադրա աձուրիի» ներկայացուցիչները հաղթանակի դեպքում ցանկացել են ստանալ 300 հազար եվրո, որը պետք է բաժանվեր 28 ֆուտբոլիստի միջև։ Որոշ ֆուտբոլիստներ 10 հազար եվրոյի չափով անհատական պարգևավճար են […]
Ավելին
Ջենարո Գատուզոն լքել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է երկրի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ «Որոշումը կայացրել եմ ծանր սրտով։ Մեր գլխավոր նպատակին չհասնելուց հետո համարեցի, որ իմ ժամանակն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտված է։ Իտալիայի հավաքականի մարզաշապիկը ֆուտբոլի ամենաարժեքավոր երևույթներից է, ուստի ապագայի հարցում ճիշտ է տեխնիկական վերլուծություն կատարել հենց սկզբից։ Կցանկանայի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի 2026թ. առաջնության գլխավոր ֆավորիտներին։ Մրցաշարը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում հունիսի 11-ից հուլիսի 16-ը, որին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Մունդիալի խմբերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ջանլուիջի Դոնարմուման Բոնսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ փորձել է պատռել մարցակցի դարպասաապահ Նիկոլա Վասիլի հուշման թերթիկը, գրում է SportSport.ba-ն։ Հանդիպման հեռարձկման կադրում հայտնվել է այն պահը, թե ինչպես է Իտալիայի հավաքականի դարպասապահն իր խաղընկեր Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի չիրացրած 11-մետրանոցից հետո վերցրել գործընկերոջ […]
Ավելին
Լեգենդար, նախկին դարպասապահ Դինո Ձոֆը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի` աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր չնվաճելու մասին, հայտնում է LaPresse-ն։ «Արդյունքն այն է, ինչ կա, ուստի մեկնաբանություն չունեմ։ Երեք անգամ անընդմեջ աշխարի առաջնությունը բաց թողնելը ողբերգություն է, եթե խոսենք ֆուտբոլի լեզվով։ Կարող էինք խուսափել կատարվածից, բայց չեմ ուզում խորանալ այդ հարցի շուրջ։ Գատուզոյի և Գրավինայի մասին […]
Ավելին
Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությունում հայտնի դարձան վերջին 6 մասնակիցները` ձևավորելով բոլոր խմբերը։ Խումբ A – Չեխիա, Մեքսիկա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա։ Խումբ B – Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Կատար։ Խումբ C – Շոտլանդիա, Բրազիլիա, Հայիթի, Մարոկկո։ Խումբ D – Թուրքիա, Պարագվայ, ԱՄՆ, Ավստրալիա։ Խումբ E – Գերմանիա, Էկվադոր, Կոտ դ’Իվուար, Կյուրասաո։ Խումբ F – […]
Ավելին
Չեխիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Միրոսլավ Կոուբեկի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով (3:1) հաղթեց Դանիայի ազգային հավաքականին։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 2:2 հաշվով։ Չեխերին արդեն 3-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Պավել Շուլցը։ Դանիացիների պատասխան գնդակը 72-րդ րոպեին խփեց Յոաքիմ Անդերսենը։ Լրացուցիչ ժամանակում` 100-րդ րոպեին, […]
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Զլինում հետխաղյա 11-մետրանոցներով (4:1) հաղթեց Իտալիայի ագային հավաքականին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ «Սկուադրա աձուրիից» հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մոյզե Քինը, իսկ տանտերերին պարտությունից 79-ին փրկեց Հարիս Տաբակովիչը։ Իտալացիները 41-րդ րոպեից` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026