Ինչպես տեղեկացնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթիին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը չի ներառում գնման իրավունք. դրա ավարտից հետո 20-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնայի» շարքերը։ Նշենք, որ Ֆաթին «բլաուգրանայի» սան է, որի կազմում անցկացրել է 112 հանդիպում` դառնալով 29 գոլի և 10 գոլային […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն իսպանացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրում ներառված չի լինելու գնման իրավունք, որի ավարտից հետո 20-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնա»։ Հաղորդվում է, որ «Բրայթոնը» վճարելու է Ֆաթիի աշխատավարձի մեծ մասը։ Ակնալվում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» թրիլլերային պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ «Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գավիին։ OptaJose-ն հայտնում է, որ Յամալը դարձել է 21-րդ դարում Լա լիգայի շրջանակում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը` գերազանցելով իր թիմակից Անսու Ֆաթիի ռեկորդը։ Յամալը «Վիլյառեալի» դեմ հանդիպման […]
Ավելին
«Միլանն» ու «Բարսելոնան» քիչ-քիչ ավարտում են 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանն ու ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 55-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անսու Ֆաթիի խփած գեղեցիկ գոլը։ Հավելենք, որ միջմրցաշրջանային հատվածի շրջանակում «Բարսելոնան» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին և […]
Ավելին
«Բարսելոնան» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է վաճառել 8 ֆուտբոլիստների։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Սամուել Ումտիտիի հետ պայմանագրի խզումից հետո «բլաուգրանան» մտադիր է բաժանվել նաև Կլեման Լանգլեից ու Սերժինիո Դեստից, ովքեր վերադարձել են վարձակալությունից համապատասխանաբար «Տոտենհեմում» և «Միլանում» հանդես գալուց հետո։ Վերոնշյալ ֆուտբոլիստները բավական բարձր աշխատավարձ են ստանում, և ակումբը մտադիր է ամեն գնով […]
Ավելին
Ավարտվեց Իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Սելտան» Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում մրցեց առաջնության չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային առավելություն և կարողացան հաղթել 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Գաբրի Վեյգան` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ «Բլաուգրանայի» միակ գոլը խփեց Անսու Ֆաթին։ Այս հաղթանակից հետո «Սելտան» վաստակեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում, «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Խավիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Անսու Ֆաթին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գավին։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 88 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան», 47 միավորով, […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Բարսելոնան» համաձայն է «Վուլվերհեմպտոնի» հետ փոխանակում իրականացնել. Ֆաթին պետք է համալրի «գայլերի», իսկ Ռուբեն Նևեշը` «բլաուգրանայի» շարքերը։ Գործարքի դիմաց անգլիական ակումբը պետք է վճարի նաև 30 մլն եվրո։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diaro Sport-ն, այդ փոխանակումն այժմ քիչ հավանական է, քանի […]
Ավելին
«Բարսելոնան» ու «Վուլվերհեմպտոնը» պատրաստվում են խոշոր փոխանակում իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «գայլերը» «բլաուգրանային» առաջարկել են Անսու Ֆաթիին փոխանակել Ռուբեն Նևեշի հետ, ինչին կատալոնական ակումբը տվել է համաձայնություն։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե գործարքը կայանա, «Վուլվզը» «Բարսելոնային» պետք է վճարի նաև 30 մլն եվրո հավելավճար։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբին այս գործարքն իրականացնելը ձեռնտու է հատկապես […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնախահ «Էլչեի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Անսու Ֆաթին ու Ֆերրան Տորեսը։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 71 միավոր և շարունակում է վստահ գլխավորել Լա լիգայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023