Հայկական թիմերը սկսում են պայքարը Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումների շրջանակում այսօր՝ հուլիսի 11-ը հագեցած օր է մեզ համար: Իրենց հանդիպումներն են անցկացնում «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը»: Կոչը միակն է. պետք է անպայման այցելել ստադիոններ և երկրպագել մեր թիմերին: Լեփ-լեցուն մարզադաշտերում ամեն ինչ այլ է: Սրա կարիքը մեր թիմերն իսկապես ունեն: Խաղային […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՀ Բարձրագույն և Առաջին Խմբերի առաջնությունների, ինչպես նաև գավաթի խաղարկության վիճակահանությունը:  Սկզբից որոշվեցին ՀՀ Առաջին և Բարձրագույն խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը. Առաջին խումբ 1.«Մասիս»2.«Բանանց-2»3.«Սևան»4.«Շիրակ-2»5.«Փյունիկ-2»6.«Լեռնային Արցախ»7.«Արարատ-Արմենիա-2»8.«Լոկոմոտիվ»9.«Արարատ-2»10.«Արագած»11.ԲԿՄԱ12.«ՖԱ Վան»13.«ՖԱ Տորպեդո»14.«Մակարավանք»15.«Ալաշկերտ-2»16.«Վեստ Արմենիա»17.«Անի»18.«Դիլիջան ՖԱ» Բարձրագույն խումբ 1. «Արարատ»2. «Շիրակ»3.«Փյունիկ»4.«Ալաշկերտ»5.«Գանձասար-Կապան»6.«Նոա»7.«Արարատ-Արմենիա»8.«Լոռի ՖԱ»9. «Բանանց»10.«ՖԱ Երևան» Այնուհետև կայացավ ՀՀ Գավաթի 1/16 և 1/8 փուլի […]
Ավելին
«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Հարցազրույցի տեսանյութը՝ ստրև.
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Էջմիածնում հյուրընկալել էր «Փյունիկին»: Նոմինալ տանտերերը պարտվեցին՝ 0:1: Հանդիպման միակ գոլը խփվել է 78-րդ րոպեին: Անկյունայինից փոխանցումից հետո Մուհամեդ Կոնատեի հարվածից հետո գնդակն անդրադարձով հայտնվել է դարպասում: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 46 միավորով 2-րդ հորիզոնականում է և 3 միավոր է զիջում առաջատար «Արարատ-Արմենիային», իսկ «Ալաշկերտը» 43 […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Փյունիկին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով` 0:1: Հանդիպման 86-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել, ինչի համար կարմիր քարտ է ստացել: Դարպասապահի պարտականությունները ստանձնել է կիսապաշտպան Գևորգ Նռանյանը: Ավելացված 4-րդ րոպեին բարձրից փոխանցումից հետո Լասինա Դաոն խփել է հաղթական գոլը: […]
Ավելին
Վաղը՝ ապրիլի 19-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը: Վաղը կկայանան 3 հանդիպումներ, իսկ ապրիլի 20-ին մեկ խաղ: Ապրիլի 19 15:00. «Ալաշկերտ» – «Արարատ»16:00. «Արարատ-Արմենիա» – «Լոռի»16:00. «Շիրակ» – «Բանանց» ապրիլի 20 14:00.«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»: «Արցախը» տուրի հանդիպումը բաց է թողնում: Տուրի կենտրոնական հանդիպումը «Արարատ-Արմենիա» – «Լոռի» մրցավեճն է: Հատկանշական է նաև «Ալաշկերտ» […]
Ավելին
64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը պաշտոնապես նշանակվեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ճանաչված մասնագետը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»: 1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Թարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»: Ավելացնենք, որ Ալեքսանդր Թարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու […]
Ավելին
«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ: Ակումբը շնորհակալություն է […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ: «Փյունիկը» հյուրընկալել է «Լոռիին». «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվել են 1:2 հաշվով: Հանդիպման 29-րդ րոպեին Սանդի Ումարուն բացել է հաշիվը: 56-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել է հաշիվը: 75-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Տուրի մյուս խաղում […]
Ավելին
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել իվուարցի 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բելառուսը ներկայացնող «Գոմելը»: Դաոն  հանդես է գալիս հարձակման ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում: Ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները՝ ստորև.
Ավելին
1 21 22 23 24

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023