«Ալաշկերտն» ու «Փյունիկը» դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Հայկական ակումբները կմրցեն հետևյալ մրցակիցների դեմ. Մրցաշարի այս փուլից պայքարը կսկսի նաև Հայաստանի գավաթակիր «Նոան» և կմրցի մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին»։ Դիմակայության առաջին խաղում էլ Հայաստանի բրոնզե մեդալակիրն առավելության էր հասել 3:0 հաշվով։ Պատասխան մրցավեճում Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Դանիլ Կուլիկովը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Մարսաշլոկը» 11-րդ րոպեից` դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբիի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Այսպիսով, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մոմո Յանսանեն, Արտակ Դաշյանն ու Միխայիլ Կովալենկոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Փյունիկը» և «Ալաշկերտն» իմացան իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Հայաստանի բրոնզե մեդալակիր «Փյունիկը» մրցաշարի այդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Մարսաշլոկի», իսկ «Ալաշկերտը»` ղազախական «Ելիմայի» դեմ։ Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 16-ին։ Կարդացե՛ք նաև Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբներից «Փյունիկի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները։ «Փյունիկ» «Ալաշկերտ» Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 16-ին, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Փյունիկը» գնել է Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հարձակվող Յասոնաս Պիկիսի տրանսֆերը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Նռնագույնները» կիպրոսցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 50 հազար եվրո։ 25-ամյա հարձակվող «Օլիմպիակոսում» հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 49 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չեմպիոնությունն ամրագրեց «Նոայի»` 13-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքի գրանցելուց հետո։ «Արարատ-Արմենիան» վերջին տուրից առաջ 57 միավորով առաջին տեղում է, «Նոան»` 53 միավորով երկրորդ, «Փյունիկը»` 52 միավորով երրորդ։ Երևանյան ակումբը չեմպիոն էր դարձել նաև 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում։ «Արարատ-Արմենիան» […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերի» կազմում դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճել է կարիերայի 28-րդ տիտղոսը։ 37-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթի, մեկ անգամ` գավաթի տիտղոսները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Դոնեցկի «Շախտյորի» կազմում երեքական անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ` Սուպերգավաթակիր։ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկու […]
Ավելին
«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Գործող գավաթակիրը մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում դրամատիկ ոչ-ոքի (2:2) կորզեց «Փյունիկից»։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց Մարին Յակոլիշը։ Տանտերերից 31-րդ րոպեին աչքի էր ընկել Արամ Խամոյանը։ «Նռնագույնների» գոլերը խփեցին Ալեքսանդր Միլկովիչն ու […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Նոայի» դեմ։ Առաջին խաղակեսի ավելացրած 6-րդ րոպեին հեռահար, հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց հյուրերի կիսապաշտպան Կառլեն Հովաննիսյանը, որն առաջ մղեց «Փյունիկին»` հաշիվը դարձնելով 2:1։ Դիմակայության հաշիվն այժմ 3 3 է։ Առաջին մրցավեճում գործող գավաթակիր «Նոան» մրցակցին պարտության էր մատնել 2:1 հաշվով։ Հիշեցնենք, որ 20-ամյա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026