«Պանատինայկոսը» մինչև 2025/26 մրցաշրջանը վարձակալել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսին, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ 28-ամյա ֆուտբոլիստը փարիզյան գրանդ է տեղափոխվել 2022 թ. օգոստոսին, 27 խաղում 2 գոլ է խփել։ Պորտուգալացի կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում վարձավճարով խաղացել է «Ռոմայում» և «Բենֆիկայում»։ Սանչեսը 2016 թ. դարձել է «Golden Boy» անվանի մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն […]
Ավելին
«Ռոմայի» նորեկ Լեոն Բեյլին շարքից դուրս է մնացել 1 ամսով, գրում է Sky Sport-ը։ Ճամայկացի վինգերը հռոմեական ակումբում առաջին մարզման ժամանակ է վնասվածք ստացել։ Նա վնասել է աջ ազդրի ուղիղ մկանը։ 28-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է «Ասթոն Վիլայից» վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»։ «Ջալոռոսին» անգլիական ակումբին վարձակալության համար վճարել է 3 միլիոն եվրո։ Իտալական ակումբը 2025/26 մրցաշրջանի […]
Ավելին
«Ինտերը» «Լանսից » գնել է կիսապաշտպան Անդի Դիուֆի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «ներաձուրիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` գործարքը միլանյան գրանդի համար արժեցել է 25 միլիոն եվրո։ Դիուֆը «Լանսում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 68 խաղում խփել է 2 գոլ, […]
Ավելին
Մադրիդի «Ատելտիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Arménie Football–ը։ Հավանական տրանսֆերի հարցում «ռոխիբլանկոսը» կապվել է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, բայց հստակ ոչինչ չի քննարկվել։ Աղբյուրի համաձայն` Ռուսաստանի չեմպիոնը հայ կիսապաշտպանի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ ստացել է միայն անգլիական «Սաութհեմփթոնից»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է ստորագրել ակումբի պաշտպան Ռուբեն Դիաշի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2029 թ. հուլիսի 1-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մանկունիական գրանդին միացել է 2020 թ. սեպտեմբերին, 223 խաղում 4 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Manchester […]
Ավելին
«Սաութհենփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը կրկին խոսել է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին. «Ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։ Կողմերն իրենց մտադրություններն ունեն, բանակցելը դժվար է։ Մենք անկեղծ ենք, իսկ մարդիկ սովորաբար դժվարանում են հաշտվել դրա հետ»,- ասել է բելգիացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է Daily Echo-ն։ 32-ամյա մասնագետն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հայտնում է As-ը։ Իսպանական գրանդում կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն ակումբից հեռացած կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրողի նման խաղաոճ ունի և կարող է փոխարինել նրանց։ «Արքայական» ակումբում փնտրում են այնպիսի կիսապաշտպանի, որը կկարողանա կառավարել գնդակի ընթացքը և ուղղորդել թիմի խաղը խորքից։ «Քրիսթալ Փելասն» անգլիացի […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «դեղին սուզանավը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 24,5 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է «Վիլյառեալի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Ակումբն ավելի շատ գումարով […]
Ավելին
ՊՍՎ-ն գնել է «Բավարիայի» կիսապաշտպան Պաուլ Վաների տրանսֆերը, հայտնում է Նիդերլնանդերի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Trasfermarkt-ի տվյալներով` Էյնդհովենը ներկայացնող ակումբը գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան գրանդին վճարել է 15 միլիոն եվրո։ Վաները «Բավարիայում» նորամուտը նշել է 16 տարեկան և 15 օրականում։ Նա ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ […]
Ավելին
Սերբ անվանի ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի Իտալիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 37-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում 1+1 ձևաչափով պայմանագիր կստորագրի Ա սերիա վերադարձած «Սասուոլոյի» հետ։ Մատիչի նախորդ ակումբը «Լիոնն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. հունվարից և հեռացել էր այս տարվա հուլիսին, 58 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025