«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Ռոդրիին (Ռոդրիգո Էրնանդես) ձեռք բերելու մասին: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա կիսապաշտպանը Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» «Աթլետիկոյին» կվճարի 70 միլիոն եվրո. հենց այսքան է հրաժարագինը: Ռոդրիին փորձում էր ձեռք բերել նաև «Բավարիան»: Ֆուտբոլիստը բազմիցս խոսել է […]
Ավելին
Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հաստատեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսին ձեռք բերելու մասին: «Բենֆիկայի» 19-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել: Խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 3.5 միլիոն եվրո, գումարած բոնուսները: Նշվում է, որ «Աթլետիկոն» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պորտուգալական ակումբին կվճարի 126 միլիոն եվրո: Սկզբում մադրիդյան ակումբը 30 միլիոն է վճարելու, ապա մնացածը:
Ավելին
«Յուվենտուսը» կրկին ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապի մեջ է Մինո Ռայոլայի հետ և պատրաստ է ՄՅՈւ-ին Պոգբայի դիմաց առաջարկել 60-70 մլն եվրո և Պաուլո Դիբալայի տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու դիմաց պահանջում է 150 մլն եվրո: Պոգբային ձեռք բերել փորձում է նաև […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցություններում հասել են նկատելի առաջընթացի : Ամենայն հավանականությամբ «Նապոլին» կվարձակալի Խամեսին` 42 մլն եվրոյով տրանսֆերը գնելու պարտավորությամբ:
Ավելին
«Բավարիան» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը: Նշվում է, որ «Բարսելոնան» մերժել է առաջարկը: Իսպանական պարբերականները հայտնում են, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի հրաժարվել խաղացողից 95 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
«Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Սարաբիան «ՊՍԺ»-ի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 18 մլն եվրո:
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարան տեղափոխվել է «Ռոմա»: Հռոմեացիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Իտալական մամուլը հայտնում է, որ տրանսֆերի համար վճարվել է 21 մլն եվրո: Դիավարան «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը նեապոլական թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում:
Ավելին
Ուրուգվայցի Դիեգո Գոդինը կարիերան կշարունակի «Ինտերում»: Ինչպես հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 33-ամյա պաշտպանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Գոդինը «Աթլետիկոյի» կազմում հանդես էր գալիս 2010 թվականից. այս ժամանակահատվածում փորձառու պաշտպանը 8 տիտղոս է նվաճել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոդինի աշխատավարձը «Ինտերում» կկազմի տարեկան 6,75 մլն եվրո և նա կլինի […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը գրավել է «Ինտերի» ուշադրությունը: Միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն քննարկել է Իտալիայի հավաքականի 19-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի հարցը գործակալ Մինո Ռայոլայի հետ: 2020 թվականի ամռանը Կինը կարող է դառնալ ազատ գործակալ, դրա համար թուրինցիները մտադիր են երկարացնել նրա հետ պայմանագիրը: Corriere dello Sport-ի կարծիքով՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կամ պաշտպան Միլան Շկրինիարի՝ […]
Ավելին
«Ռեալը» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին: Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբը նախնական բանակցություններ է վարել 22-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ: Այդ բանակցությունների ընթացքում «Ռեալին» հայտնել են «Լիոնի» պահանջները: Ակումբը Նդոմբելեի տրանսֆերը գնահատել է 100 միլիոն եվրո: «Լիոնը» մեկ անգամ արդեն մերժել է ֆուտբոլիստի տրանսֆերի համար 50 մլն եվրո գումարով առաջարկը: Ֆրանսիական […]
Ավելին
1 296 297 298 299 300 303

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023