Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Դավիդ Ալաբան գործող պայմանագրի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Ավստրիացի պաշտպանը մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտնել իր հեռանալու մասին նորությունը․ «Ես որոշում եմ կայացրել պայմանագրի ավարտից հետո հեռանալ ակումբից և փորձել ինչ-որ նոր բան։ Ակնհայտ է, որ այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել, քանի որ ես […]
Ավելին
Դեռևս հայտնի չէ, թե «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան որ ակումբի կազմում կշարունակի կարիերան։ Սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ավստրացի պաշտպանը դեռևս սույն թվականի հունվարի սկզբին բանավոր համաձայնություն է տվել «Ռեալին»: Ալաբան պատրաստ է «արքայական» ակումբի հետ մինչև 2025 թվականը պայմանագիր կնքել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բացի «Ռեալից խաղացողի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են նաև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ավստրիացի ֆուտբոլիստը կհայտարարի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը։ Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ», սակայն տեղին է նշել, որ պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Ըստ Transfermarkt-ի՝ կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ «Աստանայի» կազմում է հանդես գալիս նաև Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ Հարոյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկի» (2009-2016թթ․, 170 խաղ, 8 […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» նախկին կիսապաշտպան Պաուլո Ասունսաոն գիրք է հրատարակել Դիեգո Կոստայի մասին, ում հետ նրանք միասին հանդես են եկել մադրիդյան ակումբի կազմում։ Գիրքը Ասունսաոն վերնագրել է հետևյալ կերպ․ «Դիեգո Կոստա․ պատերազմի արվեստը»։ Այդ գրքում Ասունսաոն պատմել է «Ատլետիկոյի» ադմինիստրատորներից մեկը հետաքրքիր պատմություն է պատմել Դիեգո Կոստայի արկածների մասին, որը հրապարակաել է Match TV-ն․ «Մի անգամ […]
Ավելին
«Ռեալը» սկսել է լրջորեն մտածել Սերխիո Ռամոսին փոխարինող գտնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը հայտնվել է «արքայական» ակումբի ուշադրության կենտրոնում, ում դիտարկում են որպես Ռամոսի փոխարինող։ Մադրիդյան ակումբը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ ֆրանսիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը «Սիթիի» մեկնարկային կազմում։ Ռուբեն Դիաշի՝ «քաղաքաբնակների» […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Sky Sports-ի էջերից, «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան մոտ է «Պալմեյրաս» տեղափոխությանը։ Բրազիլական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ Կոստան, ով ծնվել է Բրազիլիայում, մանկուց եղել է «Պալմեյրասի» երկրպագու։ Հիշեցնենք, որ Դիեգոն մադրիդյան ակումբը լքեց իր խնդրանքվ անձնական խնդիրների պատճառով։ Հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում հանդես է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին, երբ պաշտոնապես բացվի հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո․ ըստ Ուպամեկանոյի և «Լայպցիգի» միջև կնքված պայմանագրի՝ հենց այդքան էր կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը։ 22-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթիի» պաշտոնական կայքը, ամերիկյան ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հետ։ Աղբյուրի փոխանցում է, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պատոն նոր ակումբին միացել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023