Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրոբեյը նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ «ցլերի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ից սկսած, երբ լրանա «Այաքսի» հետ գործող պայմանագիրը։ Հոլանդացին «Լայպցիգի» ֆուտբոլիստ կդառնա անվճար։ Հավելենք, որ Բրայան Բրոբեյը «Այաքսի» սան է, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին մտադիր է պայմանագիր առաջարկել այն դեպքում, եթե «Բարսելոնայից» հեռանա Լեո Մեսսին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Լեո Մեսսին հեռանա ակումբից, ապա «Բարսայի» նոր ղեկավարությունը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել։ Դրան հակառակ՝ ավելի վաղ TyC Sports-ը հայտնում էր, որ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների՝ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի՝ «սերուցքայինների» կազմ հավանական տեղափոխության մասին․ «Ես կցանկանայի, որ նրանք երկուսն էլ տեղափոխվեին «Ռեալ», սակայն եթե պետք է ընտրություն կատարել երկուսի միջև, ապա այս պահին ավելի հեշտ է Հալանդի տրանսֆերն իրականացնել։ Մբապեի հետ կապված խնդրի ֆինանսական մասն ավելի բարդ […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն , հնարավոր է, վերադառնա «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ արդեն քննարկել է Ռոնալդուի՝ հավանական վերադարձի տարբերակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «բյանկոներիները» մտադիր են բաժանվել իրենց առաջատարից, իսկ նրա տարնսֆերի դիմաց ցանկանում են նվազագույնը ստանալ 60 մլն եվրո։ Հիշեցնենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Cadena SER պարբերականը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է կատալոնական ակումբի ղեկին տեսնել Յուլիան Նագելսմանին, ով այս պահին գլխավորում է «Լայպցիգը»։ Հաղորդվում է, որ Լապորտան հարգանքով է վերաբերվում «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, սակայն ֆուկցիոներին ավելի շատ հետաքրքրում են այլ մասնագետներ, մասնավորապես` Նագելսմանը։ Ամեն դեպքում, Կումանը կմնա «կապտանռնագունների» ղեկին, եթե թիմը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը «Բարսելոնան» պատրաստվում է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է լինելու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը։ «Կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ, չնայած թիմում առկա ֆինանսական խնդիրներին, նորվեգացու տրանսֆերը հնարավոր է իրագործել։ Ֆունկցիոները ցանկանում է գործարքը հաջողությամբ պսակելու նպատակով օգտագործել իր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն , «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Լայպցիգ»։ Հոլանդացի ֆուտբոլիստը «ցլերի» ղեկավարության հետ արդեն համաձայնության է հասել։ Բրոբեյը 2021 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Լայպցիգի» շարքերը, քանի որ նրա ու «Այաքսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կլքի թուրինյան ակումբի շարքերը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «բիանկոներիների» ղեկավարությունն ակնկալում է պորտուգալացու վաճառքից ստանալ մոտ 60 մլն եվրո։ 36-ամյա ֆուտբոլիստի վաճառքով «Յուվեն» նաև նպատակ է հետապնդում խնայել մեծ քանակությամբ գումար, որը նա վճարում է Կրիշտիանուին որպես աշխատավարձ։ Հայտնի է, որ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեայի ապագան մշուշոտ է, այդ իսկ պատճառով մանկունյական ակումբի ղեկավարությունը սկսել է դիտարկել նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «կարմիր սատանաները» հետևում են «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակի շուրջ իրադարձություններին։ Բացի Օբլակից, «ՄՅՈՒ»-ն դիտարկում է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի […]
Ավելին
«Բարսելոնան», կարծես թե, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի սույն թվականի ամռանը իր թիմ հրավիրի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին ։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, «բլաուգրանասի» ղեկավարությունը ժամեր առաջ առաջարկ է կատարել արգենտինացի ֆուտբոլիստին։ Այժմ վճռորոշ խոսքն Ագուերոյինն է։ Սերխիո Ագուերոն Լեո Մեսսիի մտերիմ ընկերն է, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբի նորընտիր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023