«Չելսիի» կենտրոնական հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան շարունակելու է «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջապես համաձայնության են հասել «Չելսիի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանի» Ժիրուի տրանսֆերի դիմաց կվճարի 1 մլն եվրո, որին ևս 1 մլն եվրո էլ հետագայում կավելանա հավելավճարի տեսքով։ Ավելի վաղ իտալացի ևս մեկ ինսայդեր Նիկոլո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռապիդ Վիեննայի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուսուֆ Դեմիրին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաֆ կատալոնական ակումբը վճարելու է 500 հազար եվրո։ Հաղորդվում է, որ վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» ավստրիացի ֆուտբոլիստին 10 մլն եվրոյի դիմաց ոչ պարտադիր գնման իրավունք […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վերջերս համալրեց ՊՍԺ-ի շարքերը, կարիերան կարող էր շարունակել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 35-ամյա պաշտպանի հետ ցանկացել է պայմանագիր կնքել «Արսենալը», սակայն Ռամոսը հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, քանի որ ցանկացել է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Մանչեսթեր Սիթին» նույնպես պայմանագիր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 12 մլն եվրո։ Իսպանացի պաշտպանը ՊՍԺ-ի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Հիշեցնենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգայի «Ադանա Դեմիրսպորի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հարձակվող Մարիո Բալորտելիի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել է, որ 30-ամյա հարձակվողը տարեկան վաստակելու է 2 մլն եվրո աշխատավարձ։ Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելիի վերջին ակումբը իտալական Բ սերիան ներկայացնող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Ինտերի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմիին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև մինչ 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքվել, իսկ փարիզյան ակումբի կազմում Հակիմին տարեկան կվաստակի 8 մլն եվրո աշխատավարձ։ Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական կողմին, ապա «Պարի Սեն-Ժերմենը» 22-ամյա լատերալի դիմաց «Ինտերին» խ վճարել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բարսելոնայի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լիդսը» Ֆիրպոյի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» վճարել է 15 մլն եվրո, իսկ 24-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից կատալոնական ակումբը 20% մասնաբաժին կունենա։ Դոմենիկյան արմատներ ունեցող իսպանացի պաշտպանը յորքշիրյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 […]
Ավելին
«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Իտալացի կիսապաշտպանի հաջորդ հավանական կանգառը Թուրինն է. «Յուվենտուսը» արդեն բավական տևական ժամանակ է լրջորեն հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, հաջորդ շաբաթ հանդիպում է սպասվում երկու ակումբների ներկայացուցիչների միջև, որի ընթացքում «Յուվենտուսը» Լոկատելիի տրանսֆերի հարցում […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կարիերան կշարունակի «Մարսելի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, պրովանսյան ակումբը պարտադիր գնման իրավունքով վարձակալելու է 22-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «զինագործները» ստանալու են 1 մլն եվրո, ինչից հետո «Մարսելը» 10 մլն եվրոյի դիմաց գնելու է Գենդուզիի ամբողջական տրանսֆերային իրավունքները, […]
Ավելին
«Ռոման» սկսել է փոխարինող փնտրել ծանր վնասվածք ստացած Լեոնարդո Սպինացոլայի համար, ով Իտալիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Բելգիայի դեմ խաղում (2:1) կտրել է աքիլլեսյան գարշապարի ջլերը, ինչի հետևանքով բաց կթողնի 5-6 ամիս։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիլոլո Սկիրան, «գայլերն» իրենց շարքերում խ ցանկնաում են տեսնել «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ասլոնսոյին։ Աղբյուրի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023