Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագը դառնալու է ակումբի նոր գլխավոր մարզիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Պայմանագիրը ներառելու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ 52-ամյա մասնագետը մանկունյական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի ժամանակավոր […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը հայտնվել է երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Արսենալը», որոնք պատրաստվում են միմյանց հետ պայքարել նրա տրանսֆերի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» իր խաղացողի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 25 մլն եվրո։ Հիշեցնենք, որ ավստրիացի ֆուտբոլիստը մյունխենյան […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ակումբներից ամենաակտիվը «Լիվերպուլն» է, ով փորձում է առաջ անցնել բոլորից ու պայմանագիր կնքել իսպանացի կիսապաշտպանի հետ։ Բանն այն է, որ Գավիի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 […]
Ավելին
Հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն ու այդ պաշտոնում կփոխարինի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկին։ Ինչպես հայտնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» վերջնական համաձայնության են հասել 52-ամյա մասնագետի հետ։ Այժմ կողմերը պատրաստում են պայմանագիրը, որը, ամենայն հավանականությամբ նախատեսված է լինելու կա՛մ մինչև 2025 թ. կա՛մ էլ […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նորվեգացի հարձակվողի կարիերայի հաջորդ ամենահավանական կանգառը «Մանչեսթեր Սիթին» է, որը լրջորեն հետաքրքրված է նրա ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակներն» արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել 21-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նշվում է, որ Հալանդը «Սիթիի» հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր` […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, պորտուգալացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» բանակցություններ են սկսել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Նշվում է, որ «ռոսոներիները» Լեաուի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70 մլն եվրո, սակայն մանկունյական […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, հնարավոր է, շուտով հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «ներաձուրիները» պատրաստ են 24-ամյա հարձակվողին վաճառել «Բարսելոնային», որը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` հավանական է, որ կողմերը փոխանակում կիրականացնեն։ «Բարսելոնան» պատրաստ է այդ գործարքում ներառել Մեմֆիս Դեպային կամ Միրալեմ Պյանիչին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» […]
Ավելին
«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է The North Echo-ն, դանիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», որը ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ։ Հաղորդվում է, որ «կաչաղակները» պատրաստ են էականորեն բարելավել 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը, որը նա վաստակում է «Բրենթֆորդի» կազմում։ Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Էրիկսենին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայցիգի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է բելգիական «Գենկի» դարպասապահ Մարտեն Վանդեվորդտին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ է մտնելու միայն 2024 թ. հուլիսի 1-ին։ Մինչ այդ նա շարունակելու է հանդես գալ «Գենկի» կազմում։ «Ցլերը» 20-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց վճարել են 10 մլն եվրո։ Նշենք, որ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպման հերոս դարձավ «դեղին սուզանավի» վինգեր Սամուել Չուկվուեզեն, ով, 84-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, 88-րդ րոպեին գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը` պարգևելով իր թիմին կիսաեզրափակիչի ուղեգիր։ Երբ «Վիլյառեալը» վերջին անգամ խաղում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում […]
Ավելին
1 174 175 176 177 178 343

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025