Պաշտոնական. Լիդսը խոշոր տրանսֆեր իրականացրեց

Պաշտոնական. Լիդսը խոշոր տրանսֆեր իրականացրեց

26/05/2022 - 22:01

Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Զալցբուրգի» կիսապաշտպան Բրենդեն Արոնսոին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ յորքշիրյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 28 մլն եվրո։

Նշենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Զալցբուրգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 65 հանդիպում` դառնալով 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023