Ռուսաստանի գավաթի Պերմեիր լիգայի ուղու 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 11-մետրանոցներով պարտվեց Կալինինգրադի «Բալթիկային» և պայքարը կշարունակի ռեգիոնների ուղում։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 3-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոստովը» սեփական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Կրասնոդարին»։ «Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով 62-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իրանցի հարձակվող Մոհամադ Մոհեբիին։ Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին արդյունավետ գործողությունը։ Նշենք, որ «Կրասնոդարի» կազմից որակազրկման պատճառով հանդիպումը բաց թողեց […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Օրենբուրգը» հյուրընկալվելիս մրցեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերին պարտությունից փրկեց արգենտինացի կենտրոնական պաշտպան Մաթիաս Պերեսը, ով 90+4-րդ րոպեին ընթացքից կատարած հարվածով դարձավ անհավանական գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ձմեռային դադարից հետո վերսկսվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը. 19-րդ տուրի առաջին խաղում «Ռոստովը» 2:0 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը` փոխարինվելով 78-րդ րոպեին։ 32-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստը լինելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի նոր «8» համարը, իսկ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Գլուշակովը բավական հարուստ կարիերա է ունեցել և հանդես է եկել «Լոկոմոտիվի» (2008-2013 թթ.), «Սպարտակի» (2013-19 թթ.), «Ախմատի» (2019-20 թթ.), «Խիմկիի» (2020-23 թթ.), «Պարի […]
Ավելին
«Կրասնոդարը» ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին։ «Ցլերն» ընկերական հանդիպում անցկացրին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ռոդինա Մոսկվայի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմից 5-րդ րոպեիմ տուգանայինից կատարած փայլուն հարվածով աչքի ընկավ Էդոիարդ Սպերցյանը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։ Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը, ակումբները տրանսֆերի հարցում հասել են համաձայնության։ Հաղորդվում է, որ «Լոկոտիվին» հաջողվել է ավելացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարվելիք գումարը։ Ըստ նախնական տեղեկությունների` «Զենիթը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 7+1 մլն եվրո և 10% մասնաբաժին նրա հաջորդ վաճառքից։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Metaraitings-ը, «Զենիթն» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Աղբյուրի փոխանցմամբ` «ցլերն» ու անձամբ 23-ամյա ֆուտբոլիստը մերժել են պետերբուրգյան ակումբի առաջարկը։ Հաղորդվում է, որ «Կրասնոդարը» չի պատրաստվում հայ ֆուտբոլիստին վաճառել ռուսական այլ ակումբի։ Ինքը` Սպերցյանը, նույնպես չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», այլ մտադիր է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի ՆՆ»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ալանիային» վճարել է 100 հազ. եվրո։ Հավելենք, որ Ծառուկյանը «Ալանիայի» կազմում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբն արդեն փոխարինող է գտել Սևիկյանի համար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը համաձայնության է հասել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի տրանսֆերի հարցում։ Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Պարի ՆՆ»-ի հետ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023