«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հայրը` Մունիր Նասրաուին, դժգոհել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից. «Սա գողություն չէ, բայց բարոյական վնաս է հասցվել։ Լամին Յամալը, միանշանակ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Սա չեմ ասում այն պատճառով, որ նա իմ որդին է։ Յամալը մրցակիցներ չունի, ու ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Հաջորդ տարի «Ոսկե գնդակն» իսպանացիներինը կլինի»,- նշել է […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»։ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում 53 խաղում 35 գոլ է խփել, կատարել 16 ասիստ, դարձել Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։ «Ոսկե գնդակ». […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 5-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Մարսելին»։ «Վելոդրոմ» ստադիոնում կայցած խաղում պրովանսյան ակումբին 5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Նայեֆ Ագերտի խփած միակ գոլը։ ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 12 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Նույնքան միավորով Լիգա 1-ի առաջին տեղ բարձրացավ «Մոնակոն»։ «Մարսելը» 9 միավորով 6-րդն է։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը […]
Ավելին
Փարիզի «Շատլե» թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Պարի Սեն-Ժերմենը» ստացավ «Լավագույն ակումբ» մրցանակը։ Փարիզյան գրանդը նախորդ մրցաշրջանում նվաճել էր բոլոր հնարավոր տիտղոսները` դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, հաղթելով Չեմպիոնների լիգան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Ballon d’Or (@ballondorofficial)
Ավելին
Փարիզի «Շատլե» թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ջանլուիջի Դոնարուման («Ման. Սիթի») արժանացավ Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն դարպասապահ։ Իտալացի դարպասապահը նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 47 խաղից 17-ում դարպասն անառիկ է պահել, դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию […]
Ավելին
Փարիզի «Շատլե» թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Լուիս Էնրիկեն (ՊՍԺ) դարձավ Յոհան Կրոյֆի անվան մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն մարզիչ։ «Պարի-Սեն Ժերմենն» Էնրիկեի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Ballon d’Or (@ballondorofficial)
Ավելին
«Ոսկե գնդակի» ֆավորիտները տեղյակ չեն անհատական գլխավոր մրցանակի քվեարկության արդյունքների մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ո՛չ Յամալը, ո՛չ Դեմբելեն տեղյակ չեն` նվաճե՞լ են «Ոսկե գնդակը», թե՞ ոչ»,- գրել է իտալացի ինսայդեր սոցցանցերում։ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրի «Մարսել» – ՊՍԺ հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեկ օրով հետաձգվել է, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Փարիզի «Շատլե» թատրոնում զուգահեռաբար տեղի կունենա նաև «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Փարիզյան գրանդի ֆուտբոլիստները, որոնց թվում կան մրցանակի գլխավոր ֆավորիտներից, մեծ հավանականությամբ, ներկա չեն լինի մրցանակաբաշխությանը։ Մրցանակի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ «Բարսելոնան» ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի քաղաքային իշխանություններից առաջիկա ամիսներին «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոն վերադառնալու անհրաժեշտ թույլտվությունը ստանա։ Կատալոնական ակումբը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի խաղը (6:0) անցկացրել է «Յոհան Կրոյֆ» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում փայլուն խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մարկինիոսը, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշն ու Գոնսալու Ռամուշը։ Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրը երկրորդ տուրում հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ, իսկ «Ատալանտան» Բերտագոյում կհանդիպի «Բրյուգեին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
1 2 3 4 5 137

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025