ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ով որոշել է հեռանալ փարիզյան ակումբից, մտադիր է վերադառնալ «Բարաելոնա»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստը, հանուն կատալոնական ակումբ վերադառնալու, պատրաստ է երեք անգամ նվազեցնել աշխատավարձը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ Մեսսիի` «բլաուգրանայի» շարքերը վերադառնալու հարցում կարևոր դերակատարություն է ստանձնել […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից: Reuters գործակալությունը հայտնում է, որ անցնող ամիսների ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագրի պաշտոնական առաջարկ միայն մեկ ակումբ է կատարել: Խոսքը Սաուդյան Արաբիան ներկայանցող «Ալ Հիլալի» մասին է: Դեռևս նախորդ ամիս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Ալ Հիլալը» 35-ամյա ֆուտբոլիստին […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կասկած չկա, որ արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու է փարիզյան ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին, դեռևս մեկ ամիս առաջ իր որդու որոշումը հայտնել է «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ Մեսսիի ու ՊՍԺ-ի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ն, ՊՍԺ-ն Լեո Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է ակումբից մարզումը բաց թողնելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում է կայացվել Լիգա 1-ի 33-րդ տուրում «Լորյանի» դեմ կայացած խաղից հետո (1:3) արգենտինացի ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։ Հաղորդվում է, որ Մեսսին կարող էր մեկնել միայն ոչ-ոքիի կամ հաղթանակի դեպքում, ինչի մասին էլ նրան […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է 90min-ն, իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար փարիզյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել Լեանդրո Պարեդեսին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Յուվենտուսի» կազմում։ Ինքը` Բարելան, պատրաստ է դիտարկել «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելու տարբերակը, եթե փարիզյան […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քրիստոֆ Գալտիեն, ով այժմ մարզում է ՊՍԺ-ն, «Նիցցայում» աշխատելու տարիներին ռասիստական արտահայտություններ է թույլ տվել սևամորթ և մուսուլման ֆուտբոլիստների հասցեին։ Նա ակումբի սպորտային տնօրեն Ժուլիեն Ֆուրնիեի հետ զրույցում նշել է, որ թիմում չեն կարող շատ սևամորթներ ու մուսուլմաններ լինել։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ստեղծված իրավիճակում Գալտիեին սպառնում է 3 տարվա […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լանսի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ Հանդիպման 30-րդ րոպեին փարիզյան ակումբի առաջատարներ Կիլիան Մբապեն և Լեո Մեսսին հիանալի գրոհ զարգացրին, որը եզրափակեց արգենտինացի հարձակվողը` հաշիվը դարձնելով 3:0։ Նշենք, որ այդ դրվագում Մբապեն վերջին փոխանցումը Մեսսիին կատարեց կրնկով։ Այս հաղթսնակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 72 միավոր և գլխավորում […]
Ավելին
Քրիստոֆ Գալտիեն, ով այժմ մարզում է ՊՍԺ-ն, մեղադրվում է «Նիցցայում» աշխատելու ժամանակ սևամորթ և մուսուլման ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։ 2022 թ. սեպտեմբերին «Նիցցայի» սպորտային տնօրեն Ժյուլեն Ֆուրնիեն հայտարարեց, որ Գալտիեից բաժանվելու համար եղել են «լուրջ պատճառներ», սակայն չմանրամասնեց դրանք։ RMC Sport-ի After Foot հաղորդաշարի վարողն ուսումնասիրել է այն էլեկտրոնային նամակները, որոնք Ֆուրնիեն […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Արգենտինացի հարձակվողի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին և դեռևս պարզ չէ` Մեսսին ինչ որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» պաշտոնական առաջարկ է կատարել 35-ամյա ֆուտբոլիստին, որը պատրաստ է վերջինիս տարեկան […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ «Լիոնը» հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն ամցավ անչափ լարված և համառ պայքարում անցավ, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0 հաշվով։ Լորան Բլանի թիմին հաղթանակ պարգևեց 56-րդ րոպեին Բրեդլի Բարկոլիայի խփած միակ գոլը։ Նշենք, որ 39-րդ րոպեին «Լիոնի» ֆուտբոլիստները […]
Ավելին
1 20 21 22 23 24 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023