Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին` երրորդ տուրում «Ինտեր Մայամին» մրցեց «Պալմեյրասի» դեմ։ «Ինտեր Մայամին» Տադեո Ալենդեի ու Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն բրազիլական ակումբը խաղավերջում կարողացավ հետ բերել կորցրածն ու ոչ-ոքի կորզել` 2:2։ «Պալմեյրասից» աչքի ընկան Պաուլինիոն ու Մաուրիսիոն։ Աբել Ֆերեյրայի սաներն աչքի ընկան համապատասխանաբար 80-րդ և 87-րդ րոպեներին։ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրում Իսթ Ռութերֆորդի «Միդոուլենդս» ստադիոնում մրցեցին բրազիլական «Պալմեյրասն» ու պորտուգալական «Պորտուն»։ Բրազիլականան ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներից էր «Պորտուի» դարպասապահ Կլաուդիու Ռամուշը, որը 5 սեյվ կատարեց։ Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում նույնպես 0:0 հաշիվն էր գրանցվել. մրցաշարի բացման խաղում […]
Ավելին
Բրազիլայի հավաքականում մարզչական փոփոխություն է սպասվում, հայտնում է UOL-ը։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հեռացումը միայն ժամանակի հարց է։ Բրազիլիայի ֆուտբոլային համադաշնությունը (CBF) սկսել է Ժունիորին փոխարինելու թեկնածուներ դիտարկել, որոնց թվում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») և Ժորժե Ժեզուշը («Ալ Հիլալ»)։ Թեկնածուների թվում է նաև «Պալմեյրասի» գլխավոր մարզիչ Աբել Ֆեռեյրան։ Նշվում […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարիերան կշարունակի բրազիլական «Պալմեյրասում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. դեկտեմբերի 31-ը։ Ավելի վաղ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Պալմեյրասը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու է 25,5 միլիոն եվրո։ Գործարքում ներառվել է նաև 5 միլիոն եվրո հավելավճարի հատուկ կետ։ […]
Ավելին
«Բարսելոնան» ու «Բետիսը» խզել են Վիտոր Ռոկեի վարձակալական պայմանագիրը, հայտնում է անդալուզյան ակումբի պաշտոնական կայքը։ 20-ամյա ֆուտբոլիստը «Բետիսին» միացել էր 2024 թ. օգոստոսին, 33 խաղում խփել 7 գոլ, կատարել 2 ասիստ։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը հեռանալու է «Բարսելոնայից» և կտեղափոխվի «Պալմեյրաս»։ Բրազիլական ակումբը Ռոկեի տրանսֆերը կգնի 25,5 միլիոն եվրոյով։ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք և կտեղափոխվի «Պալմեյրաս», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «բլաուգրանայի» հետ և գործարքի համար կվճարի 25 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը Ռոկեի տրանսֆերի հաջորդ վաճառքի եկամտից նաև մասնաբաժին կունենա։ «Պալմեյրասն» այժմ պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի հասցնի մինչև տրանսֆերային […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» բրազիլական «Պալմեյրասից» ձեռք է բերել պաշտպան Վիտոր Ռեյսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Անգլիայի չեմպիոնը 19-ամյա բրազիլացու տեղափոխության համար վճարել է 35 միլիոն եվրո։ Ռեյսը նոր ակումբում հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։ Երիտասարդ կենտրոնական պաշտպանը «Պալմեյրասի» սան է, որի հիմնական թիմում 22 խաղում […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի 2025 թ. ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ֆլամենգո», «Պալմեյրաս», «Ֆլումինենսե» (բոլորը` Բրազիլիա), «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)։ Երկրորդ զամբյուղ – «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ինտեր», «Յուվենտուս» (երկուսն էլ` Իտալիա), «Պորտու», «Բենֆիկա» (երկուսն էլ` Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ատլետիկո Մադրիդ» […]
Ավելին
Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա հարձակվող Էնդրիկը 2024 թ. հուլիսի 1-ից միանալու է Մադրիդի «Ռեալին»։ Մամուլում տեղեկություններ կային, թե «Ռեալը» ծրագրում է ֆուտբոլիստին մինչև դեկտեմբերի 31-ը վարձավճարով թողնել «Պալմեյրասում» կամ սկզբնական շրջանում նրան խաղացնել երիտասարդական թիմում` «Կաստիլիայում»։ Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է` «արքայական» ակումբը որոշել է, որ բրազիլացի հարձակվողն առաջին իսկ օրվանից լինելու է «Ռեալի» հիմնական […]
Ավելին
«Պալմեյրասը» դուրս է եկել Լիգա Պաուլիստայի (խմբ.` Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի առաջնությունը) եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչում «Պալմեյրասը» 1:0 հաշվով հաղթեց բրազիլական Բ սերիան ներկայացնող «Նովոռոզինոնտինոյին»։ Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Բրազիլիայի հավաքականի հարձակցող Էնդրիկը։ Լիգա Պաուլիստայի եզրափակիչում «Պալմեյրասը» մրցելու է «Սանթոսի» դեմ։ Դիմակայությունը բաղկացած է լինելու երկու խաղից։ Կողմերը նախ մրցելու են ապրիլի 1-ին, ապա` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026