Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» 3:0 հաշվով հաղթելուց հետո «Արսենալը» դարձել է մրցաշարի տիտղոսը նվաճելու գլխավոր ֆավորիտը, հայտնում է Opta վիճակագարական ընկերությունը։ Այժմ «զինագործների»` մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվում է 28,4 տոկոս։ Երկրորդը «Բարսելոնան» (22,4) է, երրորդը` «Ինտերը» (21,1)։ «Ռեալի»` տիտղոսը նվաճելու շանսերը վիճակագրական ռեսուրսն ամենացածրն է գնահատել` 1,1 տոկոս։ Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն` […]
Ավելին
«Արսենալի» երկրպագուները Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման (3:0) ընթացքում ծաղրել են մրցակցի ֆուտբոլիստներին, հայտնում է Daily Mail-ը։ «Զինագործների» երկրպագուները լոնդոնյան ակումբի երրորդ գոլից հետո դիմել են «Ռեալի» ֆուտբոլիստներին և սկսել վանկարկել. «Դուք կերպարանափոխված «Տոտենհեմն» ե՞ք»։ Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Տստենհեմ» հանդիպումը լոնդոնյան ամենասկզբունքային դերբիներից մեկն է։ «Ռեալ» – «Արսենալ» դիմակայության պատասխան […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրանի 5-րդ տեղը գրաված թիմը կորակավորվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 2023/24 մրցաշրջանից սկսած` Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ-5 առաջնություններից երկուսը մրցաշարի հիմնական փուլում լրացուցիչ տեղ են ստանում` կախված տվյալ երկրի ակումբների` եվրագավաթային մրցաշարերում ունեցած մրցելույթներից։ Պրեմիեր լիգային լրացուցիչ տեղ է շնորհվել «Արսենալի»` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունից (0:3) հետո գնահատել է «արքայական» ակումբի` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը. «Նման պարտությունից հետո տպավորություն է, թե պայքարը շարունակելու շանս չունենք, բայց ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ փոխել։ Ոչ ոք չէր սպասում, որ «Արսենալը» տուգանայինից երկու գոլ կխփեր, ուստի կարող է տեղի ունենալ ամեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (3:0) «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը տուգանայինի իրացումից հետո առաջին գոլերն է խփել, հայտնում է CBS Sports-ը։ Անգլիացի ֆուտբոլիստն «արքայական» ակումբի դեմ խաղում տուգանայինից անզուգական երկու գոլ է խփել` ձևակերպելով դուբլ։ Նա մինչև այդ խաղը կարիերայուն 405 հանդիպում էր անցկացրել։ Հավելենք, որ «Ռեալ» – «Արսենալ» դիմակայության պատասխան հանդիպումը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։ Մյունխենյան գրանդը հանդիպումը շատ ակտիվ էր սկսել և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։ 26-րդ րոպեին աչքի ընկնելուն, հատկապես, մոտ էր Հարի Քեյնը, սակայն անգլիացի ֆուտբոլիստն անչափ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։ 38-րդ րոպեին հյուրերը դասագրքային կատարյալ գրոհ զարգացրին, որը եզրափակեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։ «Զինագործները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և 3:0 հաշվով հաղթեցին «արքայական» ակումբին։ Միկել Արտետայի գլխավորած թիմից տուգանայինից կատարած հարվածով անզուգական երկու գոլ խփեց Դեկլան Ռայսը, աչքի ընկավ նաև Միկել Մերինոն։ Լոնդոնյան գրանդը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հյուրընկալվելիս մրցում է «Բավարիայի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին միլանյան գրանդի ֆուտբոլիստները դասագրքային գրոհ զարգացրին, որը ոտնաթաթի դրսի հատվածով եզրափակակեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Արսենալն» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում կմրցի Միլանի «Ինտերի» դեմ։ Ուղիղ հեռարձակումն` այստեղ։ Ակումբները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում կմրցի Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ մեկնարկային կազմով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023