«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ազդրի երկգլխանի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է As-ը։ 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում նույն վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել երկու ամիս։ Եթե բրազիլացի ֆուտբոլիստի վնասվածքը հաստատվի, նա, մեծ հավանականությամբ, իր թիմին չի օգնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում էլ։ Կա հավանականություն, որ այժմ Ռաֆինիայի մոտ նույն վնասվածքի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Էլ կլասիկոյում» հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնական գրանդից դուբլ գրանցեց Էվա Պայորը, մեկական գոլ խփեցին նաև Էսմե Բրուգտսը, Իռեն Պարեդեսը, Վիկի Լոպեսը և Ալեքսիա Պուտելիասը։ «Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Լինդա Կայսեդոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։ Նշենք, որ ակումբները կհանդիպեն մարտի 29-ին Իսպանիայի […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կհեռանա ակումբից, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը կխզեն գործող պայմանագիրը. եգիպտոսի ֆուտբոլիստը 2026թ. հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ։ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 435 խաղում խփել է 255 գոլ, կատարել 122 ասիստ։ 33-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։ Եզրային կիսապաշտպանը […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը կարող է աշխատանքի անցնել Բիլբաոյի «Ատլետիկում», հայտնում է Sky Sport-ը։ Բասկյան ակումբը հետաքրքրված է 43-ամյա մասնագետի ծառայություններով։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են. նրանք մոտ են համաձայնության հասնելուն։ Հատկանշական է, որ գերմանացի մարզիչը «Ատլետիկի» նախագահ Խոն Ուրիարտեի նախընտրելի թեկնածուն է։ Այդուհանդերձ, իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ամիսներին ակումբում նախատեսված […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ռայո Վալեկանոյին» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Բարսելոնան» ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի Լիգայի փուլում։ Կատալոնական գրանդը 73 միավորով առաջին տեղում է։ «Բլաուգրանան» առաջնության ավարտից 9 տուր առաջ 29 միավորով առաջ է անցել 5-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» (44 միավոր)։ Կա մեծ հավանականություն, որ իսպանական ակումբների` եվրագավաթային մրցաշարերում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի «Օռլանդո Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հունվարի 1-ը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։ 35-ամյա ֆուտբոլիստն անցնող շաբաթվա ընթացքում կմեկնի ԱՄՆ ու բուժզննում կանցնի ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի համար։ Նա Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբում կխաղա «7» համարի մարզաշապիկով։ «Օռլանդոն» դեռ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Կոմոն» «Ջուզեպե Սինիգալիա» ստադիոնում 5:0 հաշվով ջախջախեց առաջնության ակնհայտ «Պիզային»։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ասանե Դիաոն, Անաստասիոս Դուվիկասը, Մարտին Բատուրինան, Նիկո Պասն ու Մաքսիմո Պերոնեն։ «Ջիալոբլուն» 57 միավորով ապրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ տեղում։ Մոտակա հետապնդող «Յուվենտուսն» ունի 54 միավոր։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռոման» 51 […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայութունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ – Մատվեյ Սաֆոնով (ՊՍԺ)։ Պաշտպաններ – Մաքսիմիլիանո Արաուխո («Սպորտինգ»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ»), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա»)։ Կիսապաշտպաններ – Դեկլան Ռայս («Արսենալ»), Դոմինիկ Սոբոսլայ («Լիվերպուլ»), Խավի Սիմոնս («Տոտենհեմ»)։ Հարձակվողներ – Ռաֆինիա («Բարսելոնա»), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ»), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ»)։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տվյալներով` բելգիացի դարպասապահը խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթ։ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպումը։ Նա «արքայական» ակումբին չի օգնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայի» դեմ կայանալիք երկու խաղում էլ։ […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայության մասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։ «Մեր հաջորդ մրցակիցը շատ բարդ է։ Երբ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դեմ ես մրցում, միշտ պետք է բարդ դիմակայության սպասես։ Պետք է պատրաստ լինես պայքարի։ Մենք պատրաստ կլինենք։ «Բավարիան» ոչ մի ակումբից չի վախենում, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026