«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։ Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում կայացավ 13-րդ տուրից հետաձգված «Բավարիա» – «Ունիոն Բեռլին» հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռեկորդ մայսթերը» հաղթեց 1:0 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ պարգևեց 46-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրուի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Ունիոնի» դարպասապահ Ֆրեդերիկ Ռյոնովը, ով կատարեց 9 սեյվ։ Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ունիոնի» դեմ։ «Արքայական» ակումբն առաջին կեսում խաղային առավելություն ուներ, սակայն նախքան ընդմիջում այդպես էլ չկարողացավ աչքի ընկնել։ 45-րդ րոպեին հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Լուկա Մոդրիչը, սակայն վերջինս չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. տանտերերին փրկեց դարպասապահ Ֆրեդերիկ Ռյոնովը։ Այդ դրվագում հյուրերը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բրագան» C խմբի շրջանակում Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Ունիոնի» դեմ։ Գերմանական ակումբը բավական լավ սկսեց հանդիպումը և երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Շերալդո Բեկերը։ Նշենք, որ սուրինամցի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց «Ունոնի» պատմության առաջին գոլերը։ Այդուհանդերձ, հետագայում «Բրագան» իր մեջ ուժ գտավ և հետագայում ոչ միայն հետ բերեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Հանդիպումն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էին. մենք վերահսկում էինք գնդակը, իսկ մրցակիցն անցել էր խորը պաշտպանության։ Մրցակիցն ազատ գոտիներ չէր տալիս, սակայն մենք փորձում էինք հասնել մեր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալ Մադրիդը» 1:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։ Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։ Անգլիացի կիսապաշտպանը հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով. «Կարծում եմ` «Ռեալը» գերիշխում էր դաշտում, ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, այդ պատճառով էլ արժանի հաղթանակ տոնեց։ Ես շատ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ունիոն Բեռլինի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբ ուներ խաղային և տարածքային հսկայական առավելություն, Կառլո Անչելոտիի թիմը մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց։ «Սերուցքայինները» հաղթեցին 1:0 հաշվով. 90+4-րդ րոպեին հերոսացավ Ջուդ Բելինգհեմը։ Հավելենք, որ «Ունիոն Բեռլինը» պատմության ընթացքում առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ունիոն Բեռլինի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրային հայտնի է դարձել, որ 36-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը լինելու է 3,5 մլն եվրո, որի 2,5 մլնը վճարելու է […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարիերան կշարունակի «Ունիոն Բեռլինի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 36-ամյա ֆուտբոլիստը «Ունիոնի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ վետերան ֆուտբոլիստն արդեն […]
Ավելին
Ավարտվեց գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 34-րդ տուրում, «Ունիոն Բեռլինը» սեփական հատկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վերդերին»։ Մայրաքաղաքային ակումբին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեի Ռանի Խեդիրայի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Ունիոնը» վաստակեց 62 միավոր և առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում, ինչը թույլ տվեց «երկաթագործներին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023