Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն հաստատել է հոկտեմբերի 14-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի Էստոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են պորտուգալացի մրցավարները՝ Լուիշ Գոդինյոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է լինելու Անդրե Նարկիսոն։ 
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան – Վրաստան հանդիպման վայրը փոխվել է։ Խաղի վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։ «Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է։ «Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործելաոճը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։ ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն քայլ առ քայլ թուլացնում է այն սահմանափակումները, որոնց կիրառվել էին կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, որոշում է կայացրել, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումների ժամանակ մարզադաշտերը կարող են լցվել մասնակիորեն։ Հայնտի է, որ մարզադաշտերը կարող են լցվել միայն 30 %-ով։ Բացի դրանից, հաշվի կառնվեն նաև, թե տվյալ երկրում կամ […]
Ավելին
Ժնևում ավարտին մոտեցավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հանձնվեցին նաև մի շարք անհատական մրցանակներ։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Մանուել Նոյերից և Կևին դե Բրոյնեից։ Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը մյունխենյան ակումբի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը 15 գոլով դարձավ մրցաշարի լավագույն […]
Ավելին
Ժնևում կայանում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվում։ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Հիշեցնենք, որ 55-ամյա մանսագետի գլխավորությամբ մյունխենյան ակումբը նվաճեց բաղձալի գավաթը։
Ավելին
Ժնևում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվելու։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն հարձակվող։ Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը մյունխենյան ակումբի հետ նվաճեց բաղձալի գավաթը, իսկ ինքը՝ հարձակվողը, խփած 15 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու։
Ավելին
Ժնևում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվելու։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» պայքարը լքեցին 1/4 եզրափիչում՝ 1։3 հաշվով զիջելով «Լիոնին»։
Ավելին
1 20 21 22 23 24 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023