Այսօր` մարտի 4-ին, մեկնարկել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2023 թ. մրցաշրջանը։ 1-ին տուրում գործող չեմպիոն «Աստանան» սեփական հարկի տակ մրցում է Կարագանդայի «Շախտյորի» դեմ։ Մայրաքաղաքային ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Կամո Հովհաննիսյանը, ով 21-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել` օգնելով աչքի ընկնել Դեմբո Դարբոյին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկն Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) – «Ստյաուա» (Ռումինիա) դիմակայության պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանում։ Այդ մասին տեղեկացնում է Կարագանդան ներկայացնող ակումբի գործադիր տնօրեն Երլան Ուրուզաևը։ ««Ստյաուայի» դեմ պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանում։ Ղազախստանն այլ երկրների համար գտնվում է համաճարակային «կարմիր գոտում», իսկ Ռումինիայի կառավարությունն այդպիսի երկրներից վերադարձածներին պարտադրում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ: Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին […]
Ավելին
Ղազախստանի Սուպեր գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Աստանան», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը , եզրափակչի ուղեգիրը վիճարկեց Կարագանդայի «Շախտյորի» դեմ։ Խաղն ընթացավ մայրաքաղաքային ակումբի փոքր առավելությամբ, որոնք հանդիպման 17-րդ րոպեին Ժարկո Տոմասևիչի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ «Շախտյորի» տղաները բավական վտանգավոր գրոհում էին և մինչև առաջին խաղակեսի ավարտ, կարող էին հավասարեցնել […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:  Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» Վբեյմար Անգուլո – «Գանձասար-Կապան» Էգար Բաբայան – «Հոբրո» Խորեն Բայրամյան – «Ռոստով» Վահան Բիչախչյան – «Ժիլինա» Տիգրան Բարսեղյան – «Աստանա» […]
Ավելին
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ-ն և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին: Դավիթ […]
Ավելին
Ղազախստանը ներկայացնող Կարգանդայի «Շախտյորը» պայամանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ղազախական ակումբի պաշտոնական կայքից։ 33-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Յուրչենկոյի վերջին ակումբը եղել է ռուսական «Ենիսեյը», որտեղից հեռացել էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգիոներ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023