Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման հերոս դարձավ «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, բելգիացի կիսապաշտպանն ավելի շատ հարվածներ է կատարել և գոլային պահ ստեղծել, քան «Մանչեսթեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Կարելի է ասել` «քաղաքաբնակները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Կևին դե Բրոյնեն առաջ մղեց «Սիթիին»։ «Կարմիր սատանաների» պատասխանը չուշացավ. 22-րդ րոպեին Ռալֆ Ռանգնիկի թիմը նետվեց կտրուկ հակագրոհի, որը հիանալի հարվածով եզրափակեց Ջեյդոն Սանչոն։ Այդուհանդերձ, […]
Ավելին
Անցնող օրերին կրկին արդիական է եվրոպական Սուպերլիգայի թեման։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներից միայն «Ինտերն» է պաշտոնապես ամբողջությամբ դուրս եկել մրցաշարից։ Բանն այն է, որ միլանյան ակումբի ղեկավարության` Սուպերլիգային միանալու ստորագրած պայմանագրում ներառված է եղել մրցաշարը լքելու հատուկ կետ։ Հատկանշական է, որ «Ինտերը» Սուպերլիգային միացած ակումբներից միակն է եղել, որի հետ կնքված պայմանագրում եղել […]
Ավելին
Մարտի 3-ին կայացել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Քրիսթալ Փելաս» – «Էվերտոն»/«Բորհեմ Վուդ» «Նոթինգհեմ Ֆորեսթ»/«Հադերսֆիլդ» – «Լիվերպուլ» «Միդլսբրո» – «Չելսի» «Սաութհեմպտոն» – «Մանչեսթեր Սիթի» Նշենք, որ քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 19-20-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 82-րդ րոպեին «քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեց Ֆիլ Ֆոդենը։ Այսպիսով, «Սիթին» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Էվերտոնը», 22 միավորով, 17-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին հյուրերը Դեյան Կուլուսևսկիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Նշենք, որ շվեդ հարձակվողը լոնդոնյան ակումբի շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո Պեպ Գվարդիոլայի թիմը […]
Ավելին
«Ատլետիկո Մինեյրոյի» 17-ամյա վինգեր Սավինիոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինստայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակներն» ավարտին են հասցրել այս գործարքն ու պատանի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ատլետիկո Մինեյրոյին» կվճարեն 6.5 մլն եվրո։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Սավինիոն բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիի» համար և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ, որի շարքերը, ամենայն հավանականությամբ, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Սպորտինգի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզն ու Ռահիմ Սթերլինգը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցում է «Սպորտինգի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսից հետո Պեպ Գվարդիոլայի սաները պարզապես ջախջախում են պորտուգալական ակումբին` հաղթելով 4:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիյադ Մարեզն ու Ֆիլ Ֆոդենը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցում է «Սպորտինգի» դեմ։ Հանդիպման 17-րդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից հուժկու հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 66 67 68 69 70 151

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023