Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներին։ Ըստ ընկերության սուպերհամակրգչի` մրցաշարը 18,5 տոկոս հավանականությամբ կհաղթի ՊՍԺ-ն։ Ֆավորիտների թվում փարիզյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (17,8), «Բավարիան» (12,8), «Ինտերը» (12,3), Մադրիդի «Ռեալը» (9,8)։ Ֆավորիտների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (8,4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (5,4), Մադրիդի «Ատլետիկոն» (5,1), «Յուվենտուսը» (3,6) և «Բենֆիկան» […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Ռայան Այթ-Նուրիին, հայտնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։ Ալժիրցի ֆուտբոլիստը մանկունիական գրանդի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Սիթին» 24-ամյա լատերալի տեղափոխության համար «գայլերին» վճարել է 40 միլիոն եվրո։ Այթ-Նուրին «Վուլվերհեմփթոնում» հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, 157 […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը գերգոլառատ խաղում 4:5 հաշվով պարտվել է Իսպանիայի թիմին։ 21-ամյա վինգերը նորամուտն էր նշում Ֆրանսիայի հավաքականում և 90+3-րդ րոպեին նաև ասիստ է կատարել Ռանդալ Կոլո-Մուանիին։ «Եռագույններից» 79-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի է ընկել Ռայան Շերկին` հաշիվը դարձնելով 2:5։ Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը մոտ է «Լիոնից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։ Հ․Գ․ […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիիում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնություն ունեն. «քաղաքաբնակբերը» Ռեյնդերսի տեղափոխության համար կվճարեն 70 միլիոն եվրո։ Գումարում նաև տարբեր հավելավճարներ են ներառված։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական գրանդի հետ պայմանագիրը կստորագրի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նրա աշխատավարձը «Սիթիում» կլինի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայից միանգամից 9 ակումբ եվրագավթային ուղեգիր է նվաճել։ Առաջնությունից լավագույն 5 թիմերը` «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Չելսին» հանդես կգան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր է նվաճել նաև Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը»։ «Ասթոն Վիլան» և Անգլիայի նորընծա գավաթակիր «Քրիսթալ Փելասը» կխաղան Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են վերջին` 38-րդ տուրի հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում Էրլինգ Հոլանդի ու Իլկայ Գյունդողանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին», 71 միավորով գրավել երրորդն տեղն ու նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ «Չելսին» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Նոթինգեմ Ֆորեսթին»։ «Ազնվականներից» 50-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Լիվայ Քոլվիլը։ Էնցո […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակները» հիմնականում վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 3:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից գոլերը խփեցին Օմար Մարմուշը, Բերնարդու Սիլվան և Նիկո Գոնսալեսը։ Հյուրերից աչքի ընկավ Դենիել Ջեբինսոնը։ Մանկունիական գրանդի կազմում երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին։ Նա 2024 թ. սեպտեմբերի 22-ին […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցում է «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակներից» 14-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացեց Օմար Մարմուշը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Եվրոպական տարբեր առաջնություններից 23 ակումբ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր։ Մրցաշարում հանդես կգան հետևյալ ակումբները. «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վիլյառեալը», «Ատլետիկ Բիլբաոն» (բոլորն` Իսպանիա), «Բավարինա», «Բայերը», «Բորուսիա Դորտմունդը» «Այնտրախտը» (բոլորը` Գերմանիա), «Լիվերպուլը», «Արսենալը» (երկուսն էլ` Անգլիա), «Նապոլին», «Ինտերը», «Ատալանտան» (բոլորն` Իտալիա), ՊՍԺ-ն, «Մարսելը», «Մոնակոն» (բոլորը` Ֆրանսիա), ՊՍՎ-ն, «Այաքսը» (երկուսն […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեցին «Քրիսթալ Փելասն» ու «Մանչեսթեր Սիթին»։ «Քրիսթալ Փելասը» խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց 1:0 հաշվով։ Օլիվեր Գլասների գլխավորած թիմի հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց Էբերեչի Էզենը։ Հանդիպման հերոսն «արծիվների» դարպասապահ Դին Հենդերսոնն էր, որը կատարաեց 6 սեյվ։ Նա 36-րդ րոպեին նաև հետ մղեց Օմար Մարմուշի իրացրած 11-մետրանոցը։ Առհասարակ, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023