Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով եվրագավաթների խաղարկությունից հեռացնել ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբին։ ՀՖՖ հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում:  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա․ Լե Կոկ Արենա» մարզադաշտում։ Հավելենք, որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է։ «Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործելաոճը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։ ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․ «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Ես՝ Կարեն Շաբոյանս, 2019 թվականի դեկտեմբերին ՀՖՖ Գործկոմի անդամի թեկնածու առաջադրվեցի «Սևան» ՖԱ-ի կողմից։ «Սևան» ՖԱ-ի նախագահ Հայկ Գրիգորյանը, ինչպես և ես, «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման հիմնադրման ակունքներում է եղել և ինձ ճանաչել է երկար տարիներ, ուստի գերազանց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:   Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Շատ երջանիկ եմ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել։ Համաձայն նոր պայմանագրի` VBET ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն Խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար: Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը ճանաչվել է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Պիկուշչակը վաստակել է 125 միավոր՝ առաջ անցնելով մյուս մրցակիցներից։ Երկրորդը եղել է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մնիասյանը, ով վաստակել է 99 միավոր։ «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով վերջերս գլխավորեց «Արարատը», վաստակել է […]
Ավելին
1 21 22 23 24 25 31

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023