ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի առաջին երկու խաղերում Հայաստանի հավաքականի ամենալուսավոր կետը դարպասապահ Արամ Հայրապետյանն էր: «Բանանցի» դարպասապահն ազգային թիմում հիանալի էր և մի շարք դեպքերում փրկեց վերահաս գոլից: Մեր ծաղրանկարչի հերթական աշխատանքը նվիրված է նրան: Հայրապետյանը պատկերված է Շիվայի կերպարով: Հնդկական դիցաբանության մեջ Շիվան 6-ձեռքանի աստված է եղել: Հիմնական լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա (0:2) հանդիպմանը ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտոնյաների ապրումների տեսանյութը՝ ստորև.
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո կայացավ մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը. -Կարծես 2 պարզ գոլ ընդունեցինք. ի՞նչն էր պատճառը: -Իրոք պարզ գոլեր էին… սխալներ եղան: -Ի՞նչն է պատճառը: -Երկրորդ գոլի դրվագում ուշադրության պակաս եղավ: -Ընդհանուր թիմային խաղը լավ էր ստացվում, բայց Արտակ Գրիգորյանից սկսած ընթացքը հիմնականում կտրվում էր: […]
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Ֆինլանդիայի ընտրանուն: Հյուրերը հաղթեցին. Հայաստան – Ֆինլանդիա՝ 0:2: Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումն, ընդհանուր առմամբ, դիտարժան ստացվեց: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 14-րդ րոպեին ֆինների առաջին լայնածավալ գրոհն ավարտվեց գոլով. մոտ տարածությունից Յենսենը գնդակն ուղարկեց Արամ Հայրապետյանի դարպասը: […]
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալել է Ֆինլանդիայի ընտրանուն: Հանդիպման 78-րդ րոպեին ֆինլանդացիները կրկնապատկել են հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Սոիրին:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալել է Ֆինլանդիայի ընտրանուն: Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերն առաջին վտանգավոր գրոհի արդյունքում բացել են հաշիվը. աջ եզրից հետևած փոխանցումից հետո Արամ Հայրապետյանի դարպասը գրավել է Յենսենը: Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբում կայանում է Հայաստան – Ֆինլանդիա հանդիպումը: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնում է Armenia TV-ին. եթերն՝ ԱՅՍՏԵՂ: Կարող եք հետևել նաև՝ ստորև. Հանդիպման մեկնարկը ժամը 21:00-ին է:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբում Հայաստանի հավաքականն անցկացնում է առաջին տնային հանդիպումը՝ հյուրընկալելով Ֆինլանդիայի ընտրանուն: Արմեն Գյուլբուդաղյանցն ընտրել է մեկնարկային հետևյալ կազմը. 16.Արամ Հայրապետյան, 8.Անդրե Չալըշըր, 3.Վարազդատ Հարոյան, 15.Գագիկ Դաղբաշյան, 13.Կամո Հովհաննիսյան, 5.Արտակ Գրիգորյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 10.Գևորգ Ղազարյան, 9.Էդգար Բաբայան, 23.Արաս Օզբիլիս, 14.Նորբերտո Բրիասկո-Բալեկյան Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման մեկնարկը ժամը 21:00-ին է:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալում է Ֆինլանդիայի ընտրանուն: Ըստ Interfootball-ի՝ մեր ազգային թիմի մեկնարկային կազմը կլինի հետևյալ կերպ. Արամ Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Գրիգորյան, Էդգար Բաբայան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման մեկնարկն այսօր՝ ժամը 21:00-ին է:
Ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և […]
Ավելին
1 92 93 94 95 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023