Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Սելտայի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ տեսք ուներ ու Կիլիան Մբապեի դուբլի և Արդա Գյուլերի գոլի շնորհիվ հաղթում էր 3:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան ապահովել հանդիպման բարդ ու լարված վերջաբանը։ Վիգոյից ժամանած հյուրերը 69-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին, իսկ 76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեցին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է աշխատանքի անցնել Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է Marca-ն։ Իտալացի մասնագետն իր որոշման մասին անձամբ հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսին։ Այժմ 65-ամյա Անչելոտին դիտարկում է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը, որտեղ նրան հարկերի վճարումից հետո պատրաստ են տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղից (1:0) հետո քննադատել է ակումբի հարձակվող Էնդրիկին. «Նա պետք է այդպես չվարվեր։ Էնդրիկը երիտասարդ է և շատ բան ունի սովորելու։ Նա պետք է հարվածեր այդ դրվագում։ Սա թատերական խմբակ չէ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։ «Խետաֆեի» դեմ խաղում 18-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Արքայական» ակումբը ծանրագույն պայքարում հաղթեց 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլը 21-րդ րոպեին հեռահար տպավորիչ հարվածով խփեց Արդա Գյուլերը։ «Ռեալը» 72 միավորով երկրորդն է, «Խետաֆեն»` 39 միավորով 12-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ «Արքայական» ակումբն ունենալով տարածքային ու խաղային հսկայական առավելություն` միայն 90+3-րդ րոպեին խփեց հաղթական գոլը. շշմեցուցիչ հուժկու հարվածով անչափ գեղեցիկ գոլ խփեց Ֆեդերիկո Վալվերդեն։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 69 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Բարսելոնան» 73 միավոր ունի, «Ատլետիկը» 57 միավորով 4-րդն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունից (0:3) հետո գնահատել է «արքայական» ակումբի` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը. «Նման պարտությունից հետո տպավորություն է, թե պայքարը շարունակելու շանս չունենք, բայց ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ փոխել։ Ոչ ոք չէր սպասում, որ «Արսենալը» տուգանայինից երկու գոլ կխփեր, ուստի կարող է տեղի ունենալ ամեն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Վալենսիայի» դեմ։ «Արայքական» ակումբը հանդիպման մեծ մասում ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն չկարողացավ հաղթել։ Փոխարենը «Վալենսիան» 90+5-րդ րոպեին գոլ խփեց ու հաղթանակ կորզեց 2:1 հաշվով։ «Չղջիկներից» 15-րդ րոպեին հաշիվը բացեց Մուկտար Դիախաբին, իսկ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի պատասխան գոլը 50-րդ […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելու թեկնածուների թվում հայտնվել է Մանուել Պելեգրինին, գրում է Mundo Deportivo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի միջնորդները կապվել են չիլիացի մասնագետի ներկայացուցիչների հետ։ Այժմ 71-ամյա մարզչի պահանջարկն աճել է։ Նրա ծառայություններով սկսել են նաև հետաքրքրվել մի շարք ակումբներ։ Շատերին գոհացնում և հիացնում է Պելեգրինիի կատարած աշխատանքը «Բետիսում»։ Այդուհանդերձ, Պելեգրինին ոչ միայն մինչև 2026 թ. […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոյի որդին` Էնցո Ալվեսը, նորամուտն է նշել ակումբի Մ-19 տարեկանների թիմում։ 15-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի պատանեկան առաջնություններից մեկի հերթական տուրում 78-րդ րոպեին փոխարինման է մտել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ դերբիում և 83-րդ րոպեին կրնկով ասիստ կատարել խաղընկերոջը։ Այդ գոլը 1:0 հաշվով հաղթանակ է պարգևել «Ռեալին»։ Հանդիպմանը ներկա են եղել Մարսելոն, «արքայական» ակումբի գլխավոր […]
Ավելին
Բրազիլայի հավաքականում մարզչական փոփոխություն է սպասվում, հայտնում է UOL-ը։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հեռացումը միայն ժամանակի հարց է։ Բրազիլիայի ֆուտբոլային համադաշնությունը (CBF) սկսել է Ժունիորին փոխարինելու թեկնածուներ դիտարկել, որոնց թվում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») և Ժորժե Ժեզուշը («Ալ Հիլալ»)։ Թեկնածուների թվում է նաև «Պալմեյրասի» գլխավոր մարզիչ Աբել Ֆեռեյրան։ Նշվում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023