Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային առավելություն և Բրահիմ Դիասի խփած գոլի շնորհիվ 20-րդ րոպեից հաղթում էր մրցակցին։ Թվում էր` Կառլո Անչելոտիի թիմը հաղթանակ կտանի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «հնդկացիները», ովքեր 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեցին. հերոսացավ Մարկոս Լյորենտեն։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 57 միավոր և միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սերուցքայինները» մոտակա հետապնդող «Ժիրոնային» գերազանցում են 2, իսկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Գրան Կանարիայում հյուրընկալվելիս մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «արքայական» ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը։ Հետագայում Կառլո Անչելոտիի սաները ոչ միայն հավասարեցրին, այլև հաղթանակ կորզեցին. 65-րդ և 84-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վինիսիուսն ու Օրելյեն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ալմերիայի» դեմ։ Հանդիպումը, պարզապես, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 37-րդ վայրկյանին հյուրերը Լարժի Ռամազանիի ջանքերով բացեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում «արքայական» ակումբն այդպես էլ ուշքի չեկավ նման մեկնարկից և ոչ մի  գոլային պահ չստեղծեց Լուիշ Մաշիմիանուի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Դեռ ավելին` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կողմնորոշվել է, թե ովքեր են լինելու ակումբի հաստիքային 11-մետրանոց իրացնողները։ Աղբյուրի փոխանցմամբ` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն «արքայական» ակումբի կազմում 11-մետրանոցները կիրացնեն Վինիսիուսը, Ջուդ Բելինգհեմը և Խոսելուն։ Ընդ որում, անգլիացի և բրազիլացի ֆուտբոլիստները նշակետին ավելի հաճախ կմոտենան, քանի որ ավելի շատ խաղաժամանակ են ստանում։ Իսպանիայի Սուպերգավաթի […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Արքայական» ակումբը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օրոք նվաճեց 11-րդ տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «Պապա Կառլոն» այդ ցուցանիշով հավասարեց Զինեդին Զիդանին, ում գլխավորությամբ «Ռեալը» նույնպես նվաճել է 11 տիտղոս։ Այդ ցուցանիշով առաջատարը Միգել Մունյոսն է, ով «Ռեալը» մարզել է 1959-1974 թթ.` նվաճելով 14 տիտղոս։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Հանդիպումը մեզ համար շատ բարդ ստացվեց։ 4:1-ը չափազանց խոշոր հաշիվ է` հաշվի առնելով «Բարսելոնայի» խաղը։ 3:1-ի ժամանակ հավսար խաղ էր, սակայն երբ հաշիվը 4:1 դարձրինք, մրցակիցը թևաթափ եղավ։ 2:0-ից հետո, հավանաբար, շատ տարվեցինք հակագրոհներով. պետք էր ավելի շատ վերահսկել գնդակը։ Ես չորրորդ մրցավարին ոչինչ չեմ ասել […]
Ավելին
Իսպանիայի Սուպերագավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Բարսելոնայի» դեմ։ «Արքայական» ակումբը, պարզապես, հիասքանչ հանդիպում անցկացրեց` «բլաուգրանային» ջախջախելով 4:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից փայլեց Վինիսիուսը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ռոդրիգոն։ Կատալոնական ակումբի միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով 3:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Խոսելուն, Բրահիմ Դիասն ու Ռոդրիգոն, իսկ «Արանդինայի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Նաչոյի անվան դիմաց։ Այսպիսով, «սերուցքայինները» դուրս եկան Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
1 2 3 4 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023